ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑՈՒ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՏԵՍՆԵԼ,ԱՅԼԵՎ` ՇՈՇԱՓԵԼ

Արխիվ 16-20

Այցելելով Լուսիկ Ագուլեցու թանգարան, կարծես մտովի տեղափոխվում ես ուրիշ ժամանակաշրջան, որի շունչը հաղորդվում է իրերից եւ ստեղծված մթնոլորտից: Այնքան համահունչ է ամեն ինչ, որ հոգեպես հանգստանում ես: Թանգարանին կից սրճարանում էլ ծավալվեց մեր զրույցը, ուր ներկայացված էր հին ժամացույցների հավաքածուն, հեռախոսները, որոնք անցյալ դարաշրջանն են վկայում, երաժշտական գործիքները` թառ, քամանչա, սազ, 1810 թ. գերմանական մեդալակիր սեւ դաշնամուրը եւ էլի շատ ու շատ ուշագրավ իրեր: Հետո փոքրիկ շրջայց կատարեցինք թանգարանում: Լուսիկ Ագուլեցու ննջասենյակում խնամքով պահվում է այն օրորոցը, որտեղ մեծացել էր նրա հայրը, ինքը, հետո էլ թոռներն ու ծոռները: Ուշագրավ էին մ.թ.ա կավե սափորների ու լամպերի հավաքածուները: Հետաքրքիր է կյանքը` չկան մարդիկ, որոնք օգտագործել են այս ամենը, բայց մնացել են իրերը, որոնք հիշեցնում են նրանց ապրած կյանքի մասին: Ինչպե՞ս է ձեռք բերվել այս ամենը եւ հիմնադրվել թանգարանը, մենք իմացանք Լուսիկ Ագուլեցու հարսի` ԳԱՅԱՆԵ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ հետ զրույցից.

 

- Ինչպե՞ս առաջացավ տունը` թանգարանի վերածելու մտահղացումը:

Տարիներ շարունակ Լուսիկ Ագուլեցին ամուսնու` քանդակագործ Յուրի Սամվելյանի հետ իրենց ընտանեկան հյուրընկալ հարկը դարձրել էին մշակութային ջերմ օջախ, յուրատեսակ հավաքատեղի արվեստը սիրող ու գնահատող տարբեր մարդկանց համար: Այցելուները շատ էին, եւ մեզ այցելող յուրաքանչյուր մարդ ուզում էր բերել նաեւ իր հյուրին, եւ թերեւս դա էր պատճառը, որ տունը որոշեցինք վերածել թանգարանի: Լուսիկ Ագուլեցին հաճախ էր սիրում կրկնել. «Ինչ վերցրել ես ժողովրդից, պետք է վերադարձնես նրան»: Թանգարանը հիմնադրվել է Լուսիկ Ագուլեցու կենդանության օրոք: Հետագայում այդ ամենը փորձեցինք զարգացնել, եւ հիմա թանգարանին կից գործում է նաեւ «Արտ» սրճարանը, ամիսներ հետո կգործի նաեւ հյուրատունը:

Ինչպե՞ս ստեղծվեց հավաքածուն:

Ամեն անգամ այցելելով Ագուլիս, իր ծննդավայրը` Նախիջեւան, (որ ադրբեջանցիների տիրապետության տակ է) տեսնում էր, թե ինչպես են հայ ընտանիքներում օգտագործվող իրերը ժամանակ առ ժամանակ հայտնվում օտարների ձեռքում, կամ ոչնչացվում, կամ ներկայացվում` որպես իրենց մշակույթ: Այսօր էլ աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում, աճուրդներում հայատառ գրառումներով իրեր տեսնում ենք ներկայացված` որպես օսմանական արվեստ: Այսինքն` Ագուլիսից բերելով այդ իրերը, նա փորձում էր փրկել, պահպանել դրանք: Հետագայում 90-ականներին` Արցախյան պատերազմի տարիներին, երբ շրջափակում էր, երկրաշարժ, շատերը գոյության խնդիր լուծելու համար իրենց սնդուկներից հանեցին վաճառելու այն, ինչ մնացել էր: Եվ այդ տարիներին էլ նա կարողացավ ձեռք բերել այն, ինչն իր ուժերի սահմաններում էր: Քանի որ արվեստագետների ընտանիք էր, եւ գոյատեւում էին իրենց ստեղծագործությունների վաճառքից առաջացած գումարով, նրա համար էլ էր դժվար: Նկարները էժան վաճառելով, փոխանակելով, նա փորձեց պահել Հայաստանում այն, ինչը կարող էր: Երբեմն, երբ գնում էր «Վերնիսաժ», ցավով նշում էր. «Մենակ տեսնեք, թե ինչեր են տանում եւ ինչքան են տանում»: Հենց այսպես ինքնաբերաբար, պահպանելու ու սերունդներին փոխանցելու ներքին մղումով էլ ստեղծվեց հավաքածուն:

Հավաքածուները որտեղի՞ց են ձեռք բերվել:

Մեր տան ամբողջ հավաքածուն ձեռք է բերվել Հայաստանից կամ հայաբնակ վայրերից: Սրանք իրեր են, որոնք ժամանակի խաչմերուկներում հայտնվել են Հայաստանում: Այսինքն` հայը իր կենցաղավարության մեջ օգտագործել է նման իրեր: Եվ ինքը փորձեց ներկայացնել հայ միջավայրը: Ունենալով այս ամենը` մենք չէինք կարող այն պարփակել մի ընտանիքի ներսում, պետք էր, որ դա տեսնեին բոլորը` թե՛ տեղացիները, թե՛ օտարերկրացիները: Եվ թանգարանի սկզբունքներից մեկն էլ այն է, որ ամեն ինչ ներկայացվեր տնային ինտերիերի միջավայրում: Այսինքն` ոչ թե թանգարանային ցուցադրություն կազմակերպել, այլ ներկայացնել այնպես, ինչպես արվեստագետ ամուսինները տարիների ընթացքում ձեւավորել էին իրենց միջավայրը: Ուստի, նույն սենյակում հնարավոր է մ.թ.ա ստեղծված իրը ցուցադրել եվրոպական սպասքի հետ: Եվ այդ սկզբունքն էլ փորձել ենք առաջ տանել եւ պահպանել: Ի դեպ, նշեմ, որ ընտանիքի բոլոր անդամները ստեղծագործողներ են, եւ թանգարանում ցուցադրված են նրանց ստեղծագործությունները եւս:

Խոսենք թանգարանային գործունեությունից, այցելուներից:

Այն տարիներին մենք գովազդային ոչ մի քայլ չենք արել, որովհետեւ Լուսիկ Ագուլեցին դեռ շարունակում էր ապրել այստեղ, արարել, ստեղծագործել եւ հյուրերի մեծ հոսքով չէինք ուզում խանգարել նրա առօրյան: Ինչ խոսք, հյուրերն անպակաս էին, եւ թանգարանում պտտվելուց հետո բոլորն անխտիր զրուցում եւ լուսանկարվում էին նրա հետ, վայելում նրա ջերմ հյուրընկալությունը: Մեր հյուրերից շատերն են նշում, որ իրենց զգում են ինչպես տանը, սա կարծում եմ մեզ տրված լավագույն գնահատականն է:

Դա էլ լավ գովազդ է, շուրթից շուրթ ավելի լավ է աշխատում:

Արդեն իր մահից հետո մենք հակառակ գործընթացն ենք անում` փորձում ենք լայնորեն գովազդել, տեղեկացնել, որպեսզի այն գործը, որ ինքն արել է, հասանելի լինի շատերին, եւ կարողանան գալ, տեսնել: Մեր թանգարանում ձեւավորված մի մշակույթ ունենք, ասում ենք. «Այստեղ կարելի է ոչ միայն տեսնել, նաեւ շոշափել»: Այն իրերը, որոնք ձեռք տալուց չեն վնասվում, մենք թողնում ենք, որ մարդիկ հպվեն, զգան: Իսկապես, երբ որ հպվում ես այդ հին իրերին, զգացողությունները լրիվ այլ են:

Լուսիկ Ագուլեցին կազմել եւ հրատարակել է գրքեր:

Երբ արդեն միտք եղավ տունը թանգարանի վերածելու, մեզ պետք էր նաեւ որոշակի ուսումնասիրություն: Ինչպես նշեցի, սրանք ի սկզբանե ձեռք էին բերվել, որպես տան իրեր, իսկ տան իրեր ունենալու դեպքում միշտ չէ, որ դու գիտես նրա պատմական արժեքը, ժամանակագրությունը: Չնայած` Լուսիկ Ագուլեցին ներքին ինտուիցիայով շատ լավ տիրապետում էր այդ ամենին, բայց կարիք կար ուսումնասիրման, եւ «Անցյալի մասունքներ» գիրքը առաջին քայլն էր այդ ասպարեզում: Ներկայացրվեց նաեւ «Տոնածիսական մշակույթը` ըստ Լուսիկ Ագուլեցու»: Դա էլ մի հրաշալի գիրք է, որովհետեւ տարբեր ծեսերի ժամանակ օգտագործվում էին պարագաներ, տիկնիկներ, սովորույթներ, որոնք ժամանակի ընթացքում մոռացության էին մատնվել: Փառք ու պատիվ մեր ազգագրագետներին, որովհետեւ իրենք ժամանակի ընթացքում հսկայական նյութեր են ամբարել: Լուսիկ Ագուլեցին, լինելով մասնագիտությամբ նկարչուհի, ազգագրության մեջ սկսեց ստեղծագործել: Մանուկ հասակում մասնակից լինելով որոշ ծեսերի, հետագայում ուսումնասիրելով, գիտելիքներ ձեռք բերելով, Լուսիկ Ագուլեցին նոր շունչ հաղորդեց ազգագրությանը: Մի այսպիսի խոսք ունենք` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել, եւ Լուսիկ Ագուլեցին ստեղծեց տոնածիսական տիկնիկների, կենաց ծառերի իր կերպավորումը: Հենց դրանում էլ նրա առաքելությունն էր: Լուսիկ Ագուլեցու ստեղծած տոնածիսական տիկնիկների ցուցադրությունը եզակի է մեր հանրապետությունում: Նա նաեւ հեղինակեց իր եւ ամուսնու աշխատանքների գրքերը, որտեղ ամփոփում էր նաեւ իր անցած կյանքը: 2015 թ.-ին` Եղեռնի հարյուրամյա տարելիցին ընդառաջ, մոտ երեսուն տարազ ստեղծեց եւ վերականգնեց` շատ հաճախ գիշերներ լուսացնելով: Հրատարակեց իր եւ ամուսնու գրքերը, որտեղ ամփոփում էր իր անցած կյանքը:

Ռեստավրացիայի խնդիր ունենո՞ւմ եք:

Իհարկե, թեեւ ամեն ինչ հիմա կարգավորված, ցուցադրված է, բայց այս իրերը միշտ չէ, որ այսպես ենք ձեռք բերել: Այս առումով հսկայական աշխատանք է կատարվել: Հաճախ արծաթե զարդերը գնում էր վնասված վիճակով եւ, դետալ-դետալ մշակելով, նոր շունչ էր տալիս նրանց: Սկսած գրքերից, վերջացրած կահ-կարասիով, վերականգնման կարիք են ունեցել:

Կորոնավիրուսի ընթացքում թանգարանը այցելուների պակաս ունեցա՞վ:

Մենք հիմա փակել ենք թե՛ թանգարանը, թե՛ սրճարանը: Թանգարանային գործունեությունը պարետի հրամանով արգելված է: Քանի որ մեր սրճարանը եւ թանգարանը միաձուլված են, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել մեր գործունեությունը` պահպանելով այցելուների եւ անձնակազմի անվտանգությունը: Երբ ամեն ինչ կարգավորվի, սիրով կընդունեք մեր հյուրերին, որոնք արդեն մեր լավ բարեկամներն են:

Նունե ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում