ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈԼԱՊՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ

Արխիվ 16-20

Նախօրեին Նիկոլն իր մոտ էր հրավիրել հայաստանյան մի խումբ գործարարների՝ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունից: Հանդիպման այն նպատակը, որը ներկայացրեց նա, արդեն իսկ ցնցող էր:

Այսպես, ըստ Փաշինյանի, հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում եւ այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, եւ մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից...»:

Չէ, որ փորձում է գործարարների հետ կոնկրետ բան քննարկել, դա լավ է: Այստեղ տարօրինակը մեդալի հակառակ երեսն է. արդեն չես էլ հիշում երբվանից Հայաստանը կորոնավիրուսային ճգնաժամի մեջ է: Կառավարությունն էլ մի գլուխ խոսում է ճգնաժամի դեմ պայքարի ծրագրերից. դրանց թիվն արդեն երկու տասնյակի չափ է: Մի գլուխ պնդում են՝ տնտեսության այս  խմբին օգնեցինք, հիմա էլ՝ այս ոլորտին: Եվ այսքանից հետո նո՞ր են միայն բարեհաճում  գործարարներից կարծիք հարցնել: Վերջապես, այս մեդալը նաեւ երրորդ երեսն ունի. խոշոր հաշվով ընդամենը մեկ ամիս է տնտեսությունը կանգնել, այն էլ՝ շատ ոլորտներ աշխատում էին: Հետո «չձգեցին» եւ մայիսից գրեթե ամեն ինչ բացեցին՝ այս անգամ էլ բաց թողնելով կորոնավիրուսը: Հիշատակված հանդիպման ժամանակ Նիկոլն էլի նույն բանն է պնդում. «Կորոնավիրոսի համավարակի առաջին օրերից ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ մեզ համար ամենօրյա շատ դժվար ընտրություն է եղել: Կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը»: Բայց չէ՞ որ եղել է տնտեսության արգելակման ընդամենը մեկամսյա կիսատ-պռատ դադար, ի տարբերություն բազում այլ երկրներիորտեղ տնտեսությունը երկու-երեք ամիս եւ ավել կանգնած էր: Ընդ որում, մեր մեկամսյա դադարն էլ ուղեկցվել է պետական երկու տասնյակ ծրագրերով, ինչի դեպքում պետք է, որ արտառոց, խորը անկումային էֆեկտ չունենայինք: Մինչ այդ խոսում էին տարեկան 5-6 տոկոս եւ ավել աճի հեռանկարից, ու մեկամսա պարապուրդը թող դա զրոյացներ, ֆինանսապես դրանք համադրելի մեծություններ են: Բայց չնայան դրան, իրոք ունենք լրջագույն անկումներ, որին  դեռ կհասնենք: Իսկ այս իրավիճակը ներկայացրիք, քանի որ դրանից մեկ պարզ հարց է բխում՝ արդյոք այդ անկումների միակ մեղավորը կորոնավիրո՞ւսն է, որտե՞ղ է դրա հիմնավորումը: Թե՞ ունենք այլ պատճառներ, սակայն ամեն ինչ փորձում են կորոնավիրուսի հաշվին «դուրս գրել»: Այն, որ անկումները իրոք լուրջ են, ցույց են տալիս ոչ թե պետական վիճակագրության անհամ ցուցանիշները, այլ հարկահավաքումը, որի ցուցանիշների տակ ավելի մեծ ռեալություն կա: Իսկ այստեղ իրոք վիճակը բարդ է: Նախ հիշեցնենք, որ այս տարվա համար, ըստ պետբյուջեի մասին օրենքի, ՊԵԿ-ը պետք է ապահովի մոտ 1.6 տրիլիոն դրամի հարկային մուտքեր, անցած տարվա ծրագրային 1.4 տրիլիոնի դիմաց, այսինքն ծրագրված աճը 14 տոկոսի կարգի է: Տարվա առաջին կիսամյակին պետք է, որ տարեկան 200 միլիարդ ավելացման գոնե մի 70 միլիարդն ապահովվեր: Այսինքն, եթե անցած տարվա առաջին կիսամյակին ունեինք մոտ 700 միլիարդ հարկային եկամուտներապա այս տարվա հունվար-հունիսին մի 770 միլիարդի չափ պետք է ապահովվեր: Լավ, կորոնավիրուս է, կարող էր գոնե այդ 70 միլիարդը չեզոքանալ՝ թողնելով անցած տարվա ծավալը: Ընդ որումդա էլ է ծայրահեղ «շքեղ» հաշվարկ: Իրականում տնտեսությունը կանգնել է մեկ ամիս, եւ այդ ամսվա ընթացքում ունեցել ենք հարկային մուտքերի ընդամենը 10 միլիարդ դրամանոց անկում՝ անցած տարվա նույն ամսվա համեմատ՝ 160-ից 150 միլիարդ: Ընդ որում, հաշվի առնելով, որ այս տարվա հունվարին՝ անցած տարվա հունվարի համեմատ ներկայացրել են մոտ 40 միլիարդ դրամի հարկային գերակատարում, ապրիլին 10 միլիարդով անկումը եւս պետք է, որ չեզոքանար: Բայց ահա, մայիսին ունեցանք հարկերի եւս 25 միլիարդ դրամանոց անկում, իսկ հուլիսին՝ հավաքել են մոտ 109 միլիարդ՝ անցած տարվա նույն ամսվա մոտ 140 միլիարդի դիմաց: Այսպիսով, տնտեսությունը մեկ ամիս չի աշխատել, սակայն երեք ամիս շարունակ կորցրել է ընդհանուր առմամբ 65 միլիարդ դրամից ավել հարկեր, որը շատ ավելի ծանր ցուցանիշ կդառնա, եթե հարկայինից տեղափոխվենք ՀՆԱ-ի համակարգ: Իսկ ահա կիսամյակային կտրվածքով անցած տարվա մոտ 697 միլիարդի փոխարեն այս տարի ունենք 661 միլիարդ հարկեր. անկումը մոտ 36 միլիարդ է, չհաշված այն չստացած մոտ 70 միլիարդ ծրագրված աճը: Ընդ որում, եթե նշենք, որ այս տարվա հունվարի 40 միլիարդ գերակատարումը ունի արհեստական բնույթ, ապա անկումներն իրականում ավելի խորն են: Այսինքն, տնտեսության ներկայիս իրական վիճակը բնութագրում է երկրորդ եռամսյակը՝ իր 65 միլիարդանոց հարկային կորստով: Բայց այստեղ կա խնդրի ավելի վտանգավոր կողմը: Մայիսից տնտեսությունը թեեւ բացել են, սակայն հարկային անկումները միայն ավելացող դինամիկայի մեջ են՝ 10, ապա՝ 25,  հետո՝ 30 միլիարդ՝ ամսական կտրվածքով: Ու թե ինչո՞վ է սա անպայման կապվում կորոնավիրուսի հետ, դեռեւս ոչ մի հստակ մեկնաբանություն չի եղել: Մինչդեռ կան բազում այլ գործոններ, որոնք դեռ մինչեւ կորոնավիրուսն էլ ակնարկում էին սպասվող տնտեսական ճգնաժամի մասին: Առաջինը` վերջին երկու տարիներին բիզնեսի նկատմամբ հարկային եւ, որ ավելի վտանգավոր է, քրեական ուղղվածության ճնշումները կապիտալի արտահոսքը հասցրել էր ռեկորդային մասշտաբների: Իսկ դա, խոշոր հաշվով, նշանակում է տեղական ներդրողի գերպասիվացում: Գումարած դրան, նաեւ արտաքին ներդրումներն էին դեռ անցած տարվանից ռեկորդային անկումների մեջ: Սպասվող ճգնաժամի ահազանգեր դեռ անցած տարվանից էինք հնչեցնում, նաեւ, որ հարկերով գերծանրաբեռնված բիզնեսը պարզապես կգերադասի թեկուզեւ կապիտալը «բարձի տակ» պահել, մինչեւ տեսնի գլխի գալիքը: Իսկ ահա կորոնավիրուսն ընդամենը սրեց այս բոլոր իրողությունները: Սրան զուգահեռ մեկ գործոն եւս ավելացավ. տավուշյան վերջին բախումները, ինչ  խոսք, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողի համար վատագույն ազդակներն են. ո՞վ կուզենա փողը տանել մի երկիր, որը ամեն պահի կարող է մեծ պատերազմի մեջ հայտնվել: Այս բոլոր իրողությունները մեկ բան են հուշում՝ հարկահավաքումը դեռ կմնա ավելացող անկումների դինամիկայի մեջ: Մինչդեռ պակաս պետական եկամուտները նաեւ նշանակում են պակաս պետական ծախսեր, եւ հաշվի առնելով, որ պետությունն ակամա դարձել է մեր երկրի ամենամեծ ներդրողը, ապա այստեղից եւս հավելյալ անկումներ են սպասվում: Կարճ ասած, Նիկոլն իրոք լուրջ մտահոգվելու եւ գործարարներին հանդիպելու անհրաժեշտություն ուներ: Միայն թե, ինչպես պատմել է գործարարներից մեկը՝ Վահան Քերոբյանը. «Վարչապետը մեզ մեղադրեց, պատմեց, բացատրեց, ներկայացրեց, բայց չլսեց: Հուսով եմ, որ լսողության կորուստը ժամանակավոր է»: Կարճ ասած, որ հանդիպումը շատ վատ անցավ: Սրանից հետո ինչ-որ բան կշտկվի՞, իհարկե՝ ոչ:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում