Հայ-ռուսական հարաբերություններում արհեստական խնդիրներ ստեղծվել են այն բանից հետո, երբ սորոսական ուժերը պարտադրել են օրակարգ.Գայանե Զարգարյանի հեղինակային հաղորդաշարի եթերում Դավիթ Ջամալյանն է
Արխիվ 16-20«Հայ-ռուսական հարաբերություններում արհեստական խնդիրներ ստեղծվել են այն բանից հետո, երբ սորոսական ուժերը պարտադրել են օրակարգ: Եվ Մարգարիտա Սիմոնյանի հայտնի հայտարարությունը իր մեջ այդ ադեկվատ հենքն ունի, թեպետ, նորից եմ կրկնում` իր ձեւակերպումների մեջ անընդունելի էր: Ցանկացած ադեկվատ մարդ տեսնում է, հասկանում է, որ եթե ՌԴ-ն այստեղից հեռանա` ավտոմատ, միանգամից մեծանում է Թուրքիայի ազդեցությունը, ինչը նշանակում է մեր վերջի սկիզբը»,- Գայանե Զարգարյանի հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի եթերում անդրադառնալով հայ-ռուսական ներկայիս հարաբերություններին, ասել է ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ՛
Զրույցի առավել ուշագրավ հատվածները «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի ամբողջական եթերում ստորեւ

