ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ
Արխիվ 16-20Երեւի բոլորը ճանաչում են, իսկ ոմանք ճանաչելուց բացի նաեւ խորը զզվանքի զգացողություն են ապրում այդպիսի խայտառակ երեւույթից, ինչպիսին է սորոսադավան հայաստանյան համքարությունը, որի անդամներից է նաեւ սկանդալային կերպար Դանիել Իոաննիսյանը: Այդ հայտնի արեւմտադավան սորոսականը վաղուց է «թանի ճանճի» նման անընդհատ իրեն մեջ գցում տարբեր հարցերի քննարկման ժամանակ եւ փչացնում մթնոլորտը իր ներկայությամբ: Եվ ահա այս սորոսականը, ավելի ճիշտ` իր ստեղծած գրանտածին Հ/Կ-ն, որը կոչվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում», իր հերթին ստեղծել է կայք` «FIP» անվանումով, որը շարքային հայ քաղաքացիների համար, ովքեր դեռ չեն հասցրել սովորել անգլերեն, թարգմանվում է որպես «փաստերի ստուգման հարթակ»: Ինքնին հասկանալի է, որ ում փողերով է գոյատեւում այդ իոաննիսյանական հարթակը: Ու, թեեւ, փաստերը ընդհանրապես չեն ստուգվում, իսկ ստուգվում են տեղեկությունները, սակայն այդ անգրագիտությունը վերագրենք Իոաննիսյանի կրթության մեջ եղած բացթողումներին եւ տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ սույն սորոսազգի հարթակը հանկարծ խիստ բորբոքվեց եւ անհանգստացավ, երբ «Իրավունքում» տեսավ «Սորոսի հիմնադրամ», «Կյանքի խոսք» իրենց համար այդքան հոգեհարազատ արտահայտությունները: Իոաննիսյանը հավանաբար քունը կորցրեց իր համար այդ գերարժեքավոր արտահայտությունները լսելիս եւ այդ իր ստեղծած հարթակին հանձնարարեց հանդես գալ կեղծիքների եւ ստերի մի ամբողջ շարան պարունակող հոդվածով:
ԿԵՂԾԻՔ N1. Այդ սորոսազգի FIP-ը, դոշ տալով Սորոսի եւ «Կյանքի խոսքի» համար, անհանգստացավ «Իրավունքում» զետեղված անվտանգության մասնագետ Անդրանիկ Պողոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված մի նյութից, որտեղ նշվում էր, թե` «Հայաստանում «Կյանքի խոսք եկեղեցի» աղանդավորական կառույցը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից»: Ցանկացած տառաճանաչ եւ երկրորդ դասարանի ուղեղի զարգացում ունեցող մեկի համար հասկանալի է, որ այդ հանգամանքը, թե «Կյանքի խոսքը» ֆինանսավորվում է Սորոսից, պնդում է վերոհիշյալ Անդրանիկ Պողոսյանը եւ ոչ թե «Իրավունք» թերթը, որը պարզապես ճշգրիտ ներկայացրել է Պողոսյանի գրառումը, սակայն Իոաննիսյանը այդ ամենը չի հասկանում կամ չի ուզում հասկանալ, կամ պարզապես նրան ասել են, որ չհասկանա, եւ այդ խայտառակ FIP-ը գրում է, թե իբր «Իրավունք» թերթն է պնդում վերոհիշյալը: Բոլոր դեպքերում, FIP-ը այս լուրից խիստ անհանգստացած լինելով, սկսում է զանգահարել իր քույր կազմակերպություններին, (եթե ոչ վերադասներին), այն է` Սորոսի հիմնադրամին եւ «Կյանքի խոսքին», որոնք սկսում են ակտիվորեն հերքել իրենց փոխադարձ կապերի մասին Պողոսյանի տեղեկությունը: Արդյունքում, FIP-ը կեղծիքի մեջ մեղադրում է ոչ թե վերոհիշյալ լուրի հեղինակին, այլ` թերթին:
ԿԵՂԾԻՔ N2. Հերքման ընթացքում Սորոսի Լարիսան հայտարարում է, թե «երբեւէ միակ կրոնական կազմակերպությունը, որը ֆինանսավորվել է հիմնադրամի կողմից, դա Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմն է»: Հասկանալի է, որ Սորոսի Լարիսան ցանկանում է ոչ միայն իբր թե հերքել իրենց եւ «Կյանքի խոսքի» միջեւ կապերը, այլ թիրախավորել Հայ առաքելական եկեղեցուն, որովհետեւ մինչ այդ սորոսականներին ոչ ոք չէր հարցնում նրանց եւ Հայոց եկեղեցու միջեւ հարաբերությունների մասին, սակայն Սորոսի Լարիսան քաջ գիտակցելով, որ սորոսականների հետ ցանկացած շփումը բացասաբար է ընդունվում հանրության կողմից, ակնհայտորեն փորձում է հարված հասցնել Հայ առաքելական եկեղեցուն: Ինչո՞ւ: Դրա մասին շատ է ասվել եւ խոսվել, որ Սորոսը նպատակ ունի ոչնչացնել ցանկացած ազգի, այդ թվում` հայերի ինքնությունը, եւ հենց այդ նպատակով շատ կոնկրետ հարվածներ է հասցնում մեր ազգային եկեղեցուն: Այդ ամենը նաեւ հաստատել է ե՛ւ ՀԱԵ-ն, ե՛ւ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը, որը ներսից է ծանոթացել սորոսականների գործունեությանը Հայաստանում: Նա նշել է, որ սորոսականները նպատակադրված հարվածներ են հասցնում Հայ առաքելական եկեղեցուն: Ընդ որում, պետք է նշել, որ այդ գործողությունները կատարելիս Սորոսի Լարիսան բնավ էլ մենակ չէ: Նրան ձայնակցում են տարբեր լիբերալիստական սորոսածին եւ գլոբալիստական ուժեր: Օրինակ` այս տարվա փետրվարի 20-ին համացանցում հայտնվեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» արեւմտյան կազմակերպության մի խայտառակ հակահայկական «վերլուծություն», որը վերնագրված էր` «Հայ առաքելական եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից է»: Նշենք, որ սույն կազմակերպությունը նույնպես ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից, ինչպես նաեւ ամերիկյան Դեմոկրատական կուսակցության, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների տարբեր տեսակի աղբյուրներից: Այսուհետ ստացվում է, որ հենց սորոսականների խոսքերով` ֆինանսավորելով Հայ առաքելական եկեղեցուն, նրանք ֆինանսավորում են «ամենակոռումպացված կառույցներից մեկին»: Իհարկե, սա առնվազն ապուշություն է, սակայն այդ ապուշությունն ունի կոնկրետ նպատակ` վարկաբեկել, թուլացնել, ջարդել հայ ազգային եկեղեցին: Ի դեպ, այդ FIP կոչված խայտառակ հարթակը իր վերոհիշյալ անհանգստությունը, որը վերածվել է սուտ հոդվածի, վերնագրել է հենց այդպես. «Սորոսի հիմնադրամը բացի Հայ առաքելական եկեղեցուց այլ կրոնական կառույցի երբեւէ չի ֆինանսավորել. «Իրավունքի» հրապարակումը կեղծ է»:
Ի դեպ, ՀԱԵ Արմավիրի թեմին տրված գումարով 10 տարի առաջ անհատական ընտանիքների երեխաների հանգիստ էր կազմակերպվել, այսօր այդ երեխաները արդեն հասուն մարդիկ են դարձել, իսկ Սորոսի Լարիսան դեռ շարունակում է շահարկել աղքատ ընտանիքներին իր տված մի կտոր հացը: Սակայն պարզ է, որ Իոաննիսյանի, Սորոսի Լարիսայի եւ այդ հակաառաքելական կոմպանիայի հայտարարությունները եւ իբր ճշմարտության համար պայքարը թելադրված են գլոբալիզմի շահերով: Ոտքից գլուխ ստի մեջ թաղված այս խմբակը պարզապես ուզում է ոչնչացնել Հայաստանում ամեն ինչ,ինչ-որ հայկական է:
ԿԵՂԾԻՔ N3. Շարունակելով իրենց հուզմունքից դրդված ուսումնասիրությունը` FIP-ը ներկայացնում է «Կյանքի խոսք» աղանդի խոսնակ Արմեն Լուսյանին, որը առանց աչք թարթելու ասում է, թե` «Մենք երբեւէ չենք ֆինանսավորվել եւ չենք դիմել դրամաշնորհ ստանալու համար: Եկեղեցու ֆինանսավորումը կատարվում է բացառապես եկեղեցու անդամների նվիրատվությունների ու հանգանակությունների հաշվին: Մենք ինքնաֆինանսավորվող եկեղեցի ենք...»: Անմիջապես հետո Լուսյանը հայտարարում է, որ իրենց աղանդը ունի «մի քանի հազար հետեւորդ... բայց 20-25 հազարը դրանք իրականությունից կտրված եւ խիստ չափազանցված թվեր են: Մենք մեր անդամների հաշվառում չենք իրականացնում...»:
Իհարկե, կարելի է հարց տալ` ինչպե՞ս են հաշվառվում «Կյանքի խոսքի» եկամուտները, որոնք ստացվում են իբր բացառապես իրենց անդամներից, եթե այդ անդամները իրենց հերթին հաշվառված չեն: Ստացվում է, որ այդ կազմակերպության ֆինանսական հոսքերը բացարձակ ոչ թափանցիկ են ինչպես հանրության, այնպես էլ հարկային մարմինների ու հենց «Կյանքի խոսքի» անդամների համար:
Այստեղ կա նաեւ երկրորդ հարցը` հանրահայտ է, որ «Կյանքի խոսք» աղանդը ունի հսկայական շենք Թբիլիսյան խճուղու վրա: Այդ կառույցի եւ իր կահավորման համար շատ մոտավոր գնահատականով ծախսվել է մի քանի միլիոն դոլարներ: Այսինքն` նույնպես գնահատելով այդ ծախսերը եւ, Լուսյանի ասած, մի քանի հազար անդամների առկայությունը, կարելի է փաստել, որ յուրաքանչյուր անդամ «Կյանքի խոսքին» նվիրաբերել է մոտ հազար դոլար` վերոհիշյալ շենքի կառուցման եւ կահավորման նպատակով: Բացի այդ, հայտնի է աղանդի պարագլուխ Արթուր Սիմոնյանի բազմաթիվ արտասահմանյան այցերը, այդ թվում` Թուրքիա, ինչպես նաեւ երկար ամիսներ ԱՄՆ-ում ապրելը, աղանդի այլ ղեկավարներ նույնպես ունեն բավականին թանկարժեք տներ, ավտոմեքենաներ եւ այլ գույք: Վերոհիշյալ գրասենյակը սպասարկելը նույնպես մեծ ծախսեր է պահանջում: Արդյո՞ք այդ ամենը ի հաշիվ «Կայնքի խոսքի» մի քանի հազար հետեւորդների: Եթե իրոք այդպես է, ապա պետք է ենթադրել, որ Հայաստանում «Կյանքի խոսքի» հետեւորդները բավականին հարուստ եւ բարեկեցիկ մարդիկ են, ինչը իրականում բնավ այդպես չէ: Հետեւապես, եթե «Կյանքի խոսքը» իրոք այդքան ազնիվ կազմակերպություն է, իսկ ինչո՞ւ չհրապարակել նրանց ֆինանսական հոսքերը, որ հանրությունը նույնպես համոզվի, որ նրանց բավականին ճոխ առօրյան ֆինանսավորվում է բացառապես նրանց մի քանի հազար հետեւորդների կողմից:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
(շարունակելի)

