ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԱ°Մ ՆԵՂԱՑԵԼ Է, ԿԱ°Մ ՆՐԱՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ

Արխիվ 16-20

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԱԺ նախագահին ուղղված գրությամբ տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Ըստ էության, խորհրդարանում նա կլինի երրորդ պատգամավորն անկախ կարգավիճակում` Տիգրան Ուրիխանյանից եւ Արման Բաբաջանյանից հետո: Միայն թե, Բագրատյանի պարագայում դեռ պարզ չէ` ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական դաշտում է շարունակելու իր պատգամավորական գործունեությունը: Այս առումով մի շարք անհանգստություններ եւ հարցեր ունեն նաեւ հենց «Բարգավաճ Հայաստանում», քանի որ ոչ միայն երեկ էր Բագրատյանի հեռախոսն անջատված ու ֆեյսբուքյան էջն ապաակտիվացված, այլ դեռ այն ժամանակվանից, երբ իշխանությունը սկսեց թիրախավորել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ դատական քրգործեր լցնել ԲՀԿ-ականների գրպանները: Մասնավոր զրույցներում ԲՀԿ-ականները, նույնիսկ Բագրատյանի հետ մտերիմները, պնդում են, որ վերջին շրջանում գրեթե չեն շփվել իր հետ, իսկ խմբակցությունից դուրս գալու լուրն ուղղակի շոկի է ենթարկել իրենց: Սրանով պայմանավորված` անգամ չեն շտապում որակումներ տալ` Բագրատյանի քայլը դավաճանությո՞ւն էր, թե՞ ստեղծված իրավիճակից հնարավոր ելք, օրինակ, իր դեմ քրգործ չհարուցելու դիմաց` այն նույն մեղադրանքով, ինչի համար երկու ամսով կալանավորել են «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին, կալանավորել, ապա ազատ են արձակել նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Սա իհարկե ամենահավանական վարկածն է` հաշվի առնելով նաեւ իշխանական մամուլի ցնծությունը: Սակայն շատերը նաեւ հասկանում են, որ դժվար է անգամ սպառնալիքի ներքո` Սերգեյ Բագրատյանից ստանալ իշխանությանը սպասարկող «Արման Բաբաջանյան-2»: Այս առումով` քաղաքական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է նաեւ, որ Բագրատյանը պարզապես նեղսրտած է «Բարգավաճ Հայաստանից» ու Գագիկ Ծառուկյանից` հայտնի «ղազագրերի» պատմության հետ կապված: Մի կողմից` ընտրողների առաջ է ամոթով մնացել, մյուս կողմից` կուսակցության աջակցությունն իր հայտարարության հետ կապված չի եղել: Հիշեցնենք, որ Բագրատյանը հայտարարությամբ էր հանդես եկել, թե համացանցում շրջանառվում են կեղծ տեղեկություններ` իր անձի հետ կապված, իբրեւ թե խոստացել է ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: «Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան...»: Նշենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում նման հայցադիմում դեռեւս չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում