«ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ»
Արխիվ 16-20Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Մոսկվայում նոր թափ է առնում: Թեպետ դեսպանության եւ նաեւ ՀՀ փոխվարչապետի մակարդակով բարձրացվել էր մոսկովյան շուկաներից հայկական ապրանքներով բեռնված բեռնատարներին դուրս հանելու հարցը, ինչն իրականացվում էր ադրբեջանցիների թեթեւ ձեռքով, պարզվում է` հարցը ոչ միայն չի լուծվել, այլեւ խնդիրներն ավելի են խորացել: Հայկական ապրանքները մերժած «Ֆուդ Սիթի» առեւտրի կենտրոնի հետ «Ֆուդ Սիթի Լոգիստիկ» ընկերությունը, որի սեփականատերը հայ է, խզել է 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրը: Չնայած նրան, որ ամբողջ հրեական համայնքը փորձում էր կարգավորել այս հարցը, բայց պայմանագիրն այդուհանդերձ խզվել է: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: Նա նաեւ հավելեց, որ երեկ մեր հայրենակիցներին հանել են նաեւ «Տվոյ Դոմ» առեւտրի կենտրոնից, որի սեփականատերը նույնպես ադրբեջանցի հրեա է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

