ՏԱՎՈՒՇՅԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԱՐՑԱԽՈՒՄ

Արխիվ 16-20

Տավուշյան բախումների հետ կապված շատ հարցեր դեռ մնում են մշուշոտ: Այդ թվում, թե, ի վերջո, ինչո՞ւ սկսվեցին ծանր հրետանու կիրառմամբ բախումները: Իհարկե, հայկական ուժերի կողմից  զբաղեցրած դիրքերին ազերիների «Վիլիսի» մոտենալու փաստն անհերքելի է: Դա հասկանում են բոլորը, թեկուզեւ հաշվի առնելով այդ փաստը հաստատող լուսանկարները: Սակայն բոլորը հասկանում են նաեւ, որ ինչ-որ «Վիլիս» չէր կարող դառնալ նման բախման պատճառ, այստեղ կան այլ նյուանսներ:

 

 

ԻՆՉՊԵՍ ՀԱՍԱՆՔ ՀՐԱԴԱԴԱՐԻ

Բախման ծագումնաբանության մասին դրանց սկսվելու պահից ի վեր փորձում են մի շարք հարցերի հետ կապված մեկնաբանություններ ստանալ պատկան ատյաններից եւ ռազմական փորձագետներից: Մի շարք փորձագետներ, ոչ պաշտոնապես պատմելով տեղի ունեցածի մասին, այնուամենայնիվ, խուսափեցին նույնը նաեւ պաշտոնապես ասել: «Թող նախ պետությունը խոսի»,- ասաց նրանցից մեկը, եւ դա բավական է հասկանալու համար, որ խնդիրներ, այնուամենայնիվ, կան: Եվ եթե ունենք խնդիրներ, առաջ է գալիս այլ հարց՝ դրանք եւ առհասարակ, տավուշյան ողջ միջադեպն ի՞նչկերպ կարող են անդրադառնալ մեր երկրի քաղաքական դիրքերի վրա, այդ թվում՝ բանակցային ուղղությամբ: Իհարկե, կարելի է նաեւ այս տեսանկյունով առաջ գնալ՝ ունենք հերոսական բանակ, եւ քաղաքական կողմը մեզ հետաքրքիր չէ, ազերիները հարձակվեն, էլի մռութները կջարդենք: Ավելին, «գնանք-ջարդենք» տեսակետը քարոզողներից մեկը՝ ժամանակին բանակից թռած ոմն Արման Բաբաջանյանը, մինչեւ իսկ առաջարկում էր դեպի արեւմուտք գնացող ադրբեջանական նավթամուղ-գազամուղն ու երկաթուղին առնել վերահսկողության տակ: Մեկ պարզ հարց՝ իսկ տվյալ դասալիքը պատրա՞ստ է այդ հարձակմանն առաջին շարքերում անձամբ մասնակցել եւ հետո կանգնել խրամատում եւ ձեռքբերումները պաշտպանել: Կամ եթե իրոք մեր զորքերն առաջ շարժվելու եւ ադրբեջանական խողովակաշարերը վերահսկողության տակ առնելու հնարավորություն ունեին, որը, ի դեպ, տարածաշրջանում գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող էին առաջացնել, ապա ինչո՞ւ կանգ առան, ինչի մասին, ի դեպ, բազմանշանակ հարցեր էր առաջ քաշեց նաեւ Ժիրայր Սէֆիլյանը: Ու թեեւ այս պահին ունենք զինադադար, սակայն թվարկված բոլոր հարցերն արդիական են մնում: Այսպես, կառավարության երեկվա նիստում Նիկոլը հայտարարեց՝ հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն Մինսկի խմբի համանախագահներն ու նրանց երկրները. «Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես ԱԳՆ-ի, այնպես էլ ԶՈՒ գլխավոր շտաբների մակարդակով...»: Իսկ ի՞նչ է արել  ՌԴ գլխավոր շտաբը, Փաշինյանը նկատի ունի այն չպլանավորված զինավարժություննե՞րը, որոնք հուլիսի 17-ին մեկնարկեցին ՌԴ  հարավային ռազմական օկրուգում՝ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի անմիջական վերահսկողությամբ, եւ որի ընթացքում մասնավորապես Թուրքիային ի ցույց դրվեցին ամենածանրակշիռ զինատեսակներ, այդ թվում՝ միջուկային ականանետեր: Ընդ որում` նկատենք. բախումների մեկնարկի հենց հաջորդ օրը ՌԴ ԱԳՆ-ն եւս միջամտեց: Սակայն դա բախումները չկանգնեցրեց: Ավելին, նախ անհասանելի դարձավ, ապա՝ պաշտոնից հեռացվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, եւ դա նշանակում է, որ հրադադարը վերականգնելու դիվանագիտական գործոնը չաշխատեց: Իհարկե, չբացառենք, որ ոչ թե Ալիեւի, այլ՝ Անկարայի ցանկությամբ: Եվ արդյունքում, հրադադարի հաստատման հարցում Լավրովին փոխարինելու եկավ Գերասիմովը՝ Հարավային ռազմական օկրուգի զորավարժություններով: Եվ նկատենք՝ զորավարժությունները մի թեւով Թուրքիայի սահմանին էին, այդ թվում՝ ծովային: Մյուս թեւով հույժ ծանրակշիռ զինատեսակներ հայտնվեցին Ադրբեջանի ցամաքային եւ ծովային սահմանին: Այսպիսով, Փաշինյանի ասածներից եւս հասնում ենք այն մտքին, որ հրադադարը ՌԴ-ի «արդյունավետ ներգրավման», այսինքն, ծանրակշիռ ռազմական բռունցք ի ցույց դնելու արդյունքում էր, ընդ որում, ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Թուրքիայի չափանիշներով ծանրակշիռ: Իսկ այն, որ այստեղ հիմնական խնդիրը ոչ թե Ադրբեջանն էր, այլ՝ Թուրքիան, եւ որ մեզ համար հիմնական վտանգը հենց Անկարայից էր գալիս, կարծես ընդունում է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը, ով նախօրեին իր հարցազրույցում հայտարարեց. «Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարեւանությունում՝ Արեւելյան, Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արեւելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին...»:

 

ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Բայց մյուս կողմից էլ, ռազմական սպառնալիք ասվածն այն գործիքը չէ, որ երկարաժամկետ կտրվածքով գործադրես: Առավել եւս այս դեպքում, երբ մի կողմից՝ ուժ ցուցադրելով, մյուս կողմից Մոսկվան եւ Անկարան խոսում են այլ գոտիներում համագործակցության ծրագրերից: Այսինքն` սպասելի է, որ Անկարան Մոսկվային պարզ հարց կուղղի. «Լավ, վախեցա եւ հետ քաշվեցի իրավիճակի հետագա սրացումից: Հիմա ինչպե՞ս ենք առաջ գնալու, ի՞նչ ես առաջարկում»: Կարճ ասած, ինչպե՞ս է լինելու անցումը ռազմականից՝ քաղաքական հարթություն: Նախ նկատենք, որ ՌԴ-ի ռազմական միջամտությանը հաջորդեց նաեւ հայաստանյան իշխանական վերնախավին միտված ամենակոշտ արտահայտությունները, ինչը հուշում է, որ հանուն Նիկոլի սիրուն աչքերի չէր, որ Մոսկվա Անկարայի եւ Բաքվի ուղղությամբ ռազմական բռունցք թափահարեց: Ավելին, շատ ռուս փորձագետներ, որ մինչ այս փորձում էին չեզոք մնալ, հիմա ակտիվորեն սկսել են խոսել հայաստանյան իշխանական համակարգում տեղ գտած սորոսականների մասին, ինչը նմանվում է ակնարկի, որ քաղաքական հարթություն անցնելու փուլում անակնկալների հավանականություն տեսնում են: Առավել եւս, որ նման ոչ երկիմաստ մեղադրանքներ եկան կրեմլյան քաղաքա-քարոզչական շրջանակների առանցքային ներկայացուցիչ Մարգարիտա Սիմոնյանից, որին էլ հետեւեց  նրա ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի միանշանակ ոչ պատահական նախազգուշացումը. «Հույսը ուժեղ հայկական բանակի վրա է, որն արժանի հեղինակություն է վաստակել հասարակության մեջ: Բայց երկու ճակատով պատերազմը, որից մեկը թուրք-հայկականն է, մեծ լավատեսություն չի ներշնչում: Խոսքն այլեւս մանր վիրավորվածության եւ մեծ պահանջների մասին չէ, խոսքը հենց Հայաստանի ապագա գոյության մասին է...»: Իսկ սա արդեն պարզ ակնարկ է, որ սորոսյան ուղղությամբ առաջ գնալու փորձի հետեւանքները կարող են անդառնալի լինել: Բայց միաժամանակ, Մոսկվան նաեւ ցույց տվեց, որ ունի նաեւ առաջարկ՝ ռազմականից դիվանագիտության դաշտ վերադառնալու մասին: Նախ իր պայմանները ներկայացրեց Բաքուն՝ Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւի միջոցով. «Ադրբեջանական կողմը չի պատրաստվում մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով իմիտացիոն բնույթի բանակցությունների... Մինսկի գործընթացին անդամակցում են 11 երկրներ: Ընդլայնված կազմով Մինսկի խմբի նիստ անցկացնելու անհրաժեշտություն կա»: Իմաստը մոտավորապես սա է. ՄԽ-ն ունի բանակցային օրակարգ, եւ եթե համանախագահները չեն կարողանում այն առաջ տանել, ապա պետք է ՄԽ անդամ մյուս 8 երկրներին էլ ներգրավել»: Մնացականյանը հակադարձեց, թե ՄԽ-ն՝ «Գործել է շատ արդյունավետ... Մենք կշարունակենք աշխատել` բանակցություններում արդյունքի հասնելու համար»: Բայց հստակեցում չկա. «Ղեկավարների ¥Հայաստանի եւ Ադրբեջանի- Հեղհանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք նմանօրինակ հանդիպման համար, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի»:

Իսկ ահա ՌԴ-ԱԳՆ-ն, ըստ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի, զարգացումների այս սցենարն է մատնանշում. «Ներկայիս ճգնաժամը չպետք է հետընթացի հանգեցնի այն առաջընթացից, որին հաջողվել է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարին մոտենալու հարցում հսկայական ջանքերի արդյունքում, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության»: Այսինքն, բանակցային գործընթացը պետք է վերադառնա այն կետին, որտեղ կանգ է առել եւ արագ առաջ շարժվի, քանի որ. «Այս հակամարտության կարգավորումը թույլ կտա էապես բարելավել իրավիճակն ընդհանուր տարածաշրջանում, այդ թվում՝ կբարելավի երկկողմ հարաբերությունները բոլոր գործընկերների միջեւ...»:

Փաշինյանն էլ իր պատկերացումները ներկայացրեց կառավարության երեկվա նիստում՝ ներկայացնելով 7 կետանոց  պայման, որոնց մեծ մասը նոր մտքեր չէին: Բայց կային նաեւ ուշագրավ դրվագներ: Այդ թվում՝ Նիկոլը պահանջում է. «Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը լինի մշտական, ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ եւ որ կողմն է խախտել հրադադարը...»: Սա Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին վերադառնալու պահանջ է, որը, ի դեպ, հենց Նիկոլի համաձայնությամբ էր օրակարգից դուրս մղվել: Ու դրանից հետո ինչպե՞ս է կարողանալու այն վերադարձնել օրակարգ, տավուշյան «Վիլիսի» օրինակո՞վ: Բայց  դա ո՞վ լուրջ կընդունի: Հետաքրքիր է նաեւ Նիկոլի պայմանների վերջին կետը: Նախ ֆիքսելով, որ` «Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ», այնուամենայնիվ, նա անցնում է այս մտահոգությանը. «Մենք վճռականորեն մերժել եւ մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»: Ի՞նչ է, վերջապես հասկացա՞վ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «փամփուշտներից զարդեր ձուլելու» եւ այդ կարգի այլ  խաղերի մեջ մտնելը կարող է մահացու վտանգավոր լինել: Նաեւ, որ «տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերի» դեմն առնել հնարավոր է ոչ թե «վճռականորեն մերժելով», այլ ռազմական ուժ ցուցադրելով: Իսկ նման ուժ, խոստովանենք, Հայաստանը պարզապես չունի. եղածը հազիվ բավարարի Ադրբեջանի համար: Իսկ Թուրքիային կանգնեցնելու միակ միջոցը Հայաստանում ռուսական ռազմաբազան է, որը, ի դեպ, Նիկոլի շրջապատում գտնվողները պահանջում են հանել: Եթե հասկացել է, ապա ռազմականից քաղաքական օրակարգի անցնելու միակ տարբերակը կմնա ՌԴ ԱԳ փոխնախարարի մատնանշած ուղին: Թե՞ սա իրավիճակից դուրս գալու հերթական պոպուլիստական քայլն է: Այս դեպքում արդեն շատ մեծ է հավանականությունը, որ օրակարգային կարող են դառնալ Քեոսայանի հայտնած մտահոգությունները: Նկատենք նաեւ, որ նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների փոխարեն Լավրովը հանդիպել է երկու երկրների մոսկովյան դեսպանների հետ: Սա սովորաբար արվում է, երբ պետք է ոչ թե ինչ-որ հարցեր քննարկել, այլ կոնկրետ առաջարկներ փոխանցել: Համենայնդեպս, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հանդիպումից հետո մեկնաբանեց. «Նա ¥Լավրովը- Հեղներկայացրեց իր տեսլականը, Ռուսաստանի ցանկությունը՝ ունենալ երկարաժամկետ, խաղաղ, կայուն իրավիճակ Հարավային Կովկասում՝ առանց բաժանարար գծերի»: Սպասենք պատասխանին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում