«Իրատես». Միջակ, ոչ պրոֆեսիոնալ, ապազգային, թերուս, հաճախ սեռ ու հայրենիք չունեցող առանձնյակները չեն կարող կայացած, ամուր, ազգային կրթական համակարգ կառուցել

Արխիվ 16-20

«Ին­չու է հա­յին ու հայ­կա­կա­նու­թյա­նը պա­տե­րազմ հայ­տա­րա­րել այս իշ­խա­նու­թյու­նը։ Կր­թու­թյու­նը ոչ մի ազ­գա­յին տարր չպետք է ու­նե­նա, ոչ մի։ Պի­տի իս­պառ ջն­ջել հա­ջորդ սե­րունդ­նե­րի հի­շո­ղու­թյու­նից, թե ով է ին­քը, ինչ պատ­մու­թյան ու ար­ժեք­նե­րի կրող է։ «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը» ա­ռար­կա­յա­ցան­կից հա­նե­լուց հե­տո, հի­մա էլ «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յից «հայ»-ն են խլում։ Որ­տե­ղի՞ց այս մարդ­կանց մեջ այդ­քան ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն սե­փա­կան ազ­գի հան­դեպ։ Այս­քան տա­րի, որ դպ­րո­ցում գրա­կա­նու­թյու­նը հայ «տար­բե­րան­շա­նով» են ան­ցել, ի՞նչ է ե­ղել, ին­չու՞ է հի­մա ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րին այդ բառն այդ­քան ան­հան­գս­տաց­նում ու նյար­դայ­նաց­նում։ Բայց սա դեռ վեր­ջը չէ, նրանք մխրճ­վել են «Հայ գրա­կա­նու­թյան» մեջ ու ո­րո­շել դա­սագր­քից հա­նել մեր գրա­կա­նու­թյան ոս­կե­դա­րը։ Հաս­կա­նու՞մ եք՝ հայ մտ­քի փայ­լուն դա­րաշր­ջա­նը, երբ աշ­խար­հի ցան­կա­ցած եր­կիր կե­րա­զեր գրա­կան այդ­պի­սի աստ­ղա­բույլ ու­նե­նալ։ Իսկ մենք մեր ձեռ­քով վերց­նում ու մի կողմ ենք նե­տում այդ հարս­տու­թյու­նը։ Հա­րյու­րա­վոր տա­րի­ներ մեր թշ­նա­մին մեզ­նից գիրն ու գրա­կա­նու­թյու­նը, մշա­կույ­թը յու­րաց­րել, սե­փա­կա­նաշ­նոր­հել ու ի­րենն է հա­մա­րել, իսկ հի­մա մե՞նք ենք մեր ձեռ­քով նրան նվեր մա­տու­ցում։ Հա­նուն ին­չի՞։

Ըստ հան­րակր­թու­թյան պե­տա­կան ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի, 5-րդ դա­րի գրա­կա­նու­թյուն հայ ժո­ղո­վուր­դը չու­նի, չի ու­նե­ցել Խո­րե­նա­ցի, Նա­րե­կա­ցի, Շնոր­հա­լի, Քու­չակ, Ֆրիկ, Սա­յաթ-Նո­վա... Սթափ ու­ղե­ղում չի կա­րող այս­պի­սի միտք տե­ղա­վոր­վել։ Մեզ՝ հա­յե­րիս, ծնն­դյան վկա­յա­կան տվող Խո­րե­նա­ցի, տիե­զե­րա­կան վար­դա­պետ Նա­րե­կա­ցի, շա­րա­կա­նա­գիր Շնոր­հա­լի, հայ­րեն­նե­րի Քու­չակ, սո­ցիա­լա­կան ա­նար­դա­րու­թյուն­նե­րի դեմ բո­ղո­քը երկ դարձ­րած Ֆրիկ, ա­շուղ, գրող Սա­յաթ-Նո­վա, ո­րի ժա­ռան­գու­թյու­նը ե­րեք ազգ վի­ճար­կում է... Ինչ­պի­սի՜ հարս­տու­թյուն, իսկ մենք ինք­նա­կամ հրա­ժար­վում ենք նրան­ցից։ Սա ի՞նչ է, ե­թե ոչ սե­փա­կան պատ­մու­թյան ու­րա­ցում, ազգն ար­մա­տից պո­կե­լու սար­սա­փե­լի քայլ։ Խո­րե­նա­ցին ի՜նչ ի­մա­նար, որ իր «Ողբն» այ­սօր ա­ռա­վել քան ար­դիա­կան է, ե­րիցս «Ող­բամ զքեզ, հա­յոց աշ­խարհ»։

Ոչ մի հիմ­նա­վոր­մամբ սա ար­դա­րա­ցում չու­նի։ Ա­ռա­վել ան­հե­թեթ է հն­չում, թե այդ հե­ղի­նակ­նե­րը դժ­վա­րա­մարս են ա­շա­կեր­տի հա­մար։ Հարց է՝ ի՞նչ քա­ղա­քա­ցի է պատ­րաս­տում մեր կր­թա­կան հա­մա­կար­գը՝ դյու­րա­մարս նյութ յու­րաց­նո՞ղ, չմ­տա­ծո՞ղ, չվեր­լու­ծո՞ղ, դի­մա­գիծ չու­նե­ցո՞ղ, որ­պես­զի հեշտ կա­ռա­վա­րե­լի՞ լի­նի ու ա­րագ զոմ­բիաց­վի՞։ Ինչ­պե՞ս է պա­տա­հել, որ նախ­կի­նում ա­շա­կերտ­նե­րը հաս­կա­նում էին այդ հե­ղի­նակ­նե­րին, իսկ հի­մա հան­կարծ դրանք ան­հաս­կա­նա­լի դար­ձան, ի՞նչ փոխ­վեց եր­կու տա­րում։ Ա­սում են, թե դպ­րո­ցում բա­նա­սեր­ներ չեն կր­թում, այդ տրա­մա­բա­նու­թյամբ կա­րող են քի­միան, ֆի­զի­կան ընդ­հան­րա­պես չդա­սա­վան­դել, դպ­րո­ցը քի­մի­կոս­ներ ու ֆի­զի­կոս­ներ պատ­րաս­տե­լու տեղ չէ։ Ինչ­քան ծան­ծաղ մտ­քեր կան, այս իշ­խա­նու­թյու­նից կլ­սես։ Ի՞նչ է ստաց­վում, սահ­մա­նին մեր զին­վո­րը պայ­քա­րում է մեր հայ­րե­նի­քի հա­մար, իսկ ներ­սում մենք մեր ազ­գա­յի­նի դե՞մ ենք պայ­քա­րում։ Նա­խա­րա­րու­թյու­նը պետք է ներ­կա­յաց­նի այն հանձ­նախմ­բի ան­դամ­նե­րի ցան­կը, ո­րոնք այս փն­թի ու դա­վա­ճա­նա­կան սր­բագ­րում­ներն են ա­րել «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յի մեջ։ Հան­րու­թյու­նը պի­տի ի­մա­նա, թե ով է ներ­սից աս­պա­տա­կում հայ գրի ու գրա­կա­նու­թյան, ազ­գա­յի­նի ու հա­յի դեմ։

Կա հս­տակ մի ի­րո­ղու­թյուն՝ թույլ, մի­ջակ, ոչ պրո­ֆե­սիո­նալ, ա­պազ­գա­յին, թե­րուս, հա­ճախ սեռ ու հայ­րե­նիք չու­նե­ցող ա­ռանձ­նյակ­նե­րը չեն կա­րող կա­յա­ցած, ա­մուր, ազ­գա­յին կր­թա­կան հա­մա­կարգ կա­ռու­ցել, ո­րով­հետև մի­նու­սը միշտ էլ նեղ­վում է պլյու­սի շր­ջա­պա­տում։ Սա է պատ­ճա­ռը, որ ա­մեն հնա­րա­վոր ու անհ­նար ձևե­րով չե­զո­քաց­վում են ա­ռողջ միտ­քը, մտա­ծող քա­ղա­քա­ցին և աշ­խա­տող հա­մա­կար­գե­րը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում