Պաշտոնական. Էմերին գլխավորեց իսպանական ակումբը
Արխիվ 16-20Ունայի Էմերին նշանակվել է իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբի փոխանցմամբ, կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարի ժամկետով։
Իսպանացի մասնագետն աշխատել է «Լորկա Դեպորտիվայում», «Ալմերիայում», «Վալենսիայում», «Սպարտակում», «Սևիլիայում», որտեղ 3 անգամ անընդմեջ հաղթել է Եվրոպա Լիգայում և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում», որի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկուական անգամ ` երկրի գավաթակիր, լիգայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։
Էմերիի վերջին ակումբը եղել է անգլիական «Արսենալը», որտեղից նա հեռացել էր նախորդ տարվա դեկտեմբերին։

