Ապրիլյան ագրեսիայի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից». Դ. Տոնոյան. «Իրավունքը» 2 տարի առաջ

Արխիվ 16-20

 

EADaily-ն զրուցել է Հայաստանի պաշտպանության նախարարի հետ ՀՀ պաշտպանության ոլորտի խնդիրների, ավիացիան զարգացնելու ծրագրերի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին:

2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ի հետ զրույցում:

«Ադրբեջանական զորքերի կուտակումների և ակտիվացման մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նման գործընթացները դիտվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանի ուղղությամբ: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացքում Բաքվի մաքսիմալիստական պահանջների պայմաններում:

Ապրիլյան ագրեսիայի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից». Դ. Տոնոյան

Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Նա նշել է, որ որպես նախապայման՝ հենց ուժի չկիրառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես և ցանկացած այլ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ հատուկ անհանգստություն է առաջացնում Նախիջևանի կողմից ադրբեջանական զորքերի ակտիվացումը, որտեղ մինչ այժմ համեմատական անդորր էր տիրում: «Այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած դրսևորում հղի է մեծ ճգնաժամի հրահրմամբ, որը կանդրադառնա նաև այլ տարածաշրջանային խաղացողների վրա»,- ասել է նա:

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողականությունը, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրող է: Խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին չլինել այդքան վստահ, որ այն վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին կհաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողություններն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդի վճռական և մասշտաբային հակազդեցության համար»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

 

Արարատ Միրզոյանը իր ընկերներին ուղարկում է իրեն քննադատողներին հայհոյելու. 

Արարատ Միրզոյանը իր ընկերներին ուղարկում է իրեն քննադատողներին հայհոյելու. (Լուսանկարներ)

ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, ինչպես արդեն երևի բազմիցս զգացել եք, մեր երկրում սիրո և համերաշխության ծխածկույթի տակ իրականացվում է ատելության և բռնության քարոզ։ Ցանկացած խոսք, հարցադրում իսկույն արժանանում է կազմակերպված և ուղղորդված հարձակման և հայհոյախոսության, իսկ երբեմն նաև սպառնալիքների։ Նոր իշխանությունը ըստ երևույթին այդպես էլ չի հասկացել իր դերակատարումը քաղաքական դաշտում և չի ցանկանում փողոցային պայքարից դուրս գալով պատասխանատվություն ստանձնել երկրում ընթացող գործընթացներում։ Երեկ ես մի անմեղ հարցադրում հնչեցրեցի թե ի՞նչ առաքելությամբ է ԱՄՆ մեկնել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ի՞նչ գործ ունի առաջին փոխվարչապետի կինը ԱՄՆ պետական այցի շրջանակներում։ Ինչին պարոն փոխվարչապետն արձագանքեց ագրեսիվ տեքստով, որից հետո հրահանգով հաջորդեց ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի Ձեզ արդեն բազմիցս առնչված հայհոյանքներն ու սպառնալիքները։ Քանի որ այդ հայհոյարշավը կազմակերպվել էր հընթացս և հապշտապ, կազմակերպիչները չէին հասցրել իրենց սուղ կարողությունները պատշաճ դրսևորել, այդ իսկ պատճառով, իրենց մատնեցին։
Եվ ուրեմն, լուսանկարում հայհոյանքի և սպառնալիքի արշավի ամենաակտիվ կազմակերպիչներից Սեթ Պողոսյանն է՝ ինչպես տեսնում եք նա մայիսի 8-ին ՔՊ գրասենյակում ինչպես ինքն է նշում «ռեժիմի հետ խմում է» այսինքն Արարատ Միրզոյանի և նրա կնոջ հետ, մյուս լուսանկարում ծննդյան արարողության է մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, ակտիվ մասնակցում է սիրո և համերաշխության հեղափոխությանը, իսկ երեկ ակտիվորեն հայհոյում և սպառնում էր։
Իմ ընկերները հիմա հավաքում են երեկվա հիստերիայի ու սպառնալիքների ամբողջական պատկերը, որտեղ բացի Սեթից կան նաև էլի շատ հետաքրքիր կերպարներ, ովքեր զբաղված են կառավարությանը չփառաբանողներին սոցցանցերում հայհոյելով, որոնց մասին կտեղեկացնենք հաջորդիվ։ Մենք պատրաստվում ենք թավշյա հայհոյախոսների գործունեության այս ասպեկտը ներկայացնել ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ, ՌԴ և Եվրամիության անդամ երկրների դեսպանություններին, որպես սիրո և համերաշխության առհավատչյա։
Ցավում եմ, որ մեր իշխանությունը այդքան դյուրագրգիռ է դարձել։ Դուխով եղեք։
Բոլորիդ սիրում եմ
Մեզ լռեցնելն անհնար է։

Գրում է Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում

Ինչ պայմաններով է Սաշիկ Սարգսյանի գազալցակայանը հանձնվել Սասուն Միքայելյանին. նոր մանրամասներ

Ինչ պայմաններով է Սաշիկ Սարգսյանի գազալցակայանը հանձնվել Սասուն Միքայելյանին. նոր մանրամասներ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սաշիկ Սարգսյանի Հրազդանի ավտոգազալցակայանը Սասուն Միքայելյանին հանձնելու դեպքից:

Գազալցակայանը հանդիսացել է «ՀայՌուսգազարտ»-ի (այժմ «Գազպրոմ Արմենիա») սեփականությունը և վարձակալական հիմունքներով տրված է եղել Սասուն Միքայելյանին, իսկ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո այն վերցրել են Միքայելյանից և վարձակալության հանձնել Սաշիկ Սարգսյանին: Վերջերս այն կրկին հետ է վերցվել Սաշիկ Սարգսյանից և վարձակալության հիմունքներով հանձնվել Սասուն Միքայելյանին: 

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող Հրազդանի ավտոգազալցակայանը փոխանցվել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին:

Եթե ուզում է միասեռկանությանը աջակցել, թող աջակցի որտեղ ինքը անցկացրել է իր պատանեկությունը

Եթե ուզում է միասեռկանությանը աջակցել, թող աջակցի որտեղ ինքը անցկացրել է իր պատանեկությունը

Օրերս կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հույս էր հայտնել, որ ՀՀ նորընտիր կառավարությունը քայլեր կձեռնակի, որպեսզի Հայաստանում պահպանվի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները: Արդյոք, մեղմ ասած, բարոյական է տիկին Արսինե Խանջյանի նման ցանկությունը, փորձեցինք հետաքրքրվել  «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր ԳԵՒՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ, ով նկատեց.

Ես դա շատ բացասական ցանկություն եմ համարում: Հեղափոխությունը չի արվել ՀՀ-ում` հայ ավանդական բարքերը փչացնելու, գնդակահարելու համար: Իսկ եթե ինչ-որ մարդիկ, այդ թվում Արսինե Խանջյանը, (ում հանդեպ, անկեղծ ասած, մինչ այժմ մեծ հարգանք ունեի -Գ.Պ.), փորձում են  հեղափոխությունն օգտագործել` դրսից Հայաստան անբարոյականություն տեղափոխելու համար, ուրեմն թող գնան իրենց ցանկությունները արտահայտեն այն պետություններում, որտեղ մինչեւ հիմա իրենք ապրել են: Եթե նա ուզում է միասեռկանությանը աջակցել, թող աջակցի այն երկրում, որտեղ ինքը անցկացրել է իր պատանեկությունն ու երիտասարդությունը: Թող ոչ ոք չփորձի հեղափոխության քողի ներքո ինչ-ինչ օտար արժեհամակարգեր բերել Հայաստան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հայաստանը մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Վարչապետի մամուլի խոսնակ

 Հայաստանը մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Վարչապետի մամուլի խոսնակ

Վրաստանում ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» զորվարժություններին, որը մեկնարկում օգոստոսի 1-ին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում հասատատեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը.

Այո, Հայաստանը մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

- Իսկ դա չի՞ ստվերի հայ-ռուսական հարաբերությունները:

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ :

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ. «ՄԵՆՔ ԷԼ ԶԱՐՄԱՑԱՆՔ ԷՍ ԱՂՄՈՒԿԻՑ»

ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ. «ՄԵՆՔ ԷԼ ԶԱՐՄԱՑԱՆՔ ԷՍ ԱՂՄՈՒԿԻՑ»

Փանիկ համայնքի մերձակայքում ՌԴ 102-րդ ռազմաբազայի գործողությունների հետ կապված բողոքողները մատնանշում էին այն, թե պայթյուններ եւ կրակոցներ են հնչել, եւ, իրենց տների մոտ տանկեր եւ զորք տեսնելով, փանիկցիները խուճապի են մատնվել: Բողոքողների մեջ էր նաեւ Փանիկի համայնքապետը, ով նաեւ գույքային պահանջ է ներկայացրել ռազմաբազային: Բայց իրականում կա՞ր նման աղմուկի պատճառ, փորձեցինք պարզել Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանից ((ով, ի դեպ, ՀՀՇ-ական կարկառուն գործիչ Պետրոս Մակեյանի եղբայրն է), ով այսպես արդարացավ.

 

Դե հիմա գիտեք ինչ, հա` իրենք ասում են, որ դեռեւս երկու-երեք ամիս առաջ են տեղյակ պահել, որ նման զորավարժություններ են լինելու գյուղում: Բայց, նորից եմ ասում, մեզ ո՛չ համայնքային, ո՛չ մարզային իշխանությունները տեղյակ չեն պահել այդ մասին: Դուք չեք պատկերացնում, թե ինչքան էին սարսափել բնակիչները սկզբում: Հետո նոր, երբ իմացան զորավարժություն է, հանգիստ շունչ քաշեցին: Դե հիմա կարեւորը էդ մարդիկ ներողություն խնդրեցին` հրամանատարական կազմով: Ճիշտն ասած, մենք էլ չէինք ուզում, որ աղմուկ բարձրանար, մենք էլ զարմացանք էս աղմուկից: Ի վերջո, Ռուսաստանը մեր դարավոր բարեկամն է, ունենք սահմանային խնդիրներ, որ ՌԴ-ի շնորհիվ մնում են նորմալ վիճակի:

Հ․Գ․ Համայնքապետի ուշագրավ բացահայտումները կարդացեք <<Իրավունքի>> վաղվա տպագիր համարում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ապրիլյան հերոսին վիրավորած Կարպիս Փաշոյանը շարունակում է մնալ կառավարությունում

Ապրիլյան հերոսին վիրավորած Կարպիս Փաշոյանը շարունակում է մնալ կառավարությունում

Հանրությունը օրերս խիստ քննադատության ենթարկեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանի անհեռատես ու վիրավորական հայտարարությունը, որն ուղղված էր ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանին, որի ընտանիքն, ի դեպ, այս օրերին, այսինքն նոր իշխանության օրոք լքել է Հայաստանը: Սակայն պարզվում է, որ մինչ օրս Փաշոյանի կողմից ազատման դիմումը նախ չի մակագրվել, ավելին` նրա անունը դեռ շարունակվում է մնալ կառավարության պաշտոնական կայքէջում:

Հիշեցնենք, Փաշոյանի աշխատանքից ազատվելու դիմում գրելու պատճառն այն է, որ նա հայտնվել էր ֆեյսբուքահայության սուր քննադատությունների կենտրոնում: Սիվլենթին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում որոշ շինությունների պատերին՝ ապրիլյանի հերոսներին պատկերող գրաֆիտիներին, Փաշոյանը Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին ասել էր. «Փողոցային արվեստն այն է, երբ մենք սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երեւանի պատերին «ոչ» էինք նկարում, ու ոստիկանությունը մեզ բերման էր ենթարկում: Մյուս կողմից էլ, ինձ թվում է՝ պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում: Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժե: 18 տարեկան տղա է, չարժե նրա անունն այդքան շահարկել»: 

Ռոբերտ Աբաջյանի հայրն ու մայրը ընտանեկան ծանր սոցիալական պայմաններից ելնելով լքել են Հայաստանը

Ռոբերտ Աբաջյանի հայրն ու մայրը ընտանեկան ծանր սոցիալական պայմաններից ելնելով լքել են Հայաստանը

Ֆեյսբուքի օգտատեր Հակոբ Հակոբյանը իր էջում  գրում է.

«Հարգելի պարոն Փաշինյան, հենց նոր տեղեկացա մի ոչ հաճելի լուրի մասին՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրն ու մայրը ստիպված, ընտանեկան ծանր սոցիալական պայմաններից ելնելով լքել են Հայաստանը՝ մեկնելով արտագնա աշխատանքի: Սա չի կարող պատիվ բերել ոչ մեր ժողովրդին, ոչ գործարարներին, ոչ իշխանությանը: Խնդրում եմ հնարավորության սահմաններում ուսումնասիրել և համապատասխան մարմիններին իջեցրած հանձնարարականների միջոցով ստեղծել հնարավորություն հերոսի ծնողներին Հայաստան վերադարձնելու և համապատասխան որևէ աշխատանքով ապահովելու համար»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում