Պաշտոնական. «Շիրակի» գլխավոր մարզիչ նշանակվեց Տիգրան Դավթյանը
Արխիվ 16-20«Շիրակի» գլխավոր մարզիչ նշանակվեց Տիգրան Դավթյանը Նոր մրցաշրջանում «Շիրակը» կգլխավորի թիմի նախկին լեգենդար ավագ Տիգրան Դավթյանը։ Այս մասին «Շիրակ» ՖԱ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր լեգենդար ավագ Տիգրան Դավթյանն այսուհետ կգլխավորի «Շիրակ» ՖԱ-ն: Վստահ ենք, որ պ-ն Դավթյանի գլխավորությամբ մեր ավանդույթները և համբավը կշարունակեն լինել բարձունքում: Շնորհավորում ենք և մաղթում հաջողություններ առաջիկա եվրագավաթային հանդիպումներում և առաջնություններում: Բարի գալուստ, Մարզիչ:»,- ասված է հայտարարության մեջ։

