Հայտնի է, թե երբ կանցկացվի Սամբոյի Եվրոպայի առաջնությունը
Արխիվ 16-20Սամբոյի Եվրոպայի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Եկատերինբուրգում՝ նոյեմբերի 27-29-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕկ-ի պաշտոնական կայքը։ Հայտարարության մեջ նշվում է, որ այնուամենայնիվ, միջազգային ֆեդերացիան կսպասի համավարակի իրավիճակի կարգավորմանը:

Այս առթիվ մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովն ասել է ՝ ոչ ոք չգիտի, թե ինչ զարգացումներ կունենա վիրուսը, այնպես որ մրցումների կազմակերպիչների համար շատ դժվար է ինչ-որ բան հստակ ծրագրել:


