Իմ ղեկավարության տարիներին ՀՀ սահմանային դիրքերն անընդհատ բարելավվել են. Սեյրան Օհանյան

Արխիվ 16-20

«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր hraparak.am կայքում հրապարակվել է
«ԱՅԴ ԴԻՐՔԵՐԸ, ՈՐ ՎԵՐՑՐԵԼ ԵՆՔ, ՄԵՐՆ ԷԻՆ» հոդվածը, որում վաստակաշատ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի անունից ասվում է․ «․․․ էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին։ Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց»։

(նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ https://hraparak.am/post/ff009cc219b6c2bc20ee49e6b04d631e… )

Քիչ առաջ խոսեցի Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ։ Նա ասաց, որ այդպիսի հայտարարություն՝ «․․․Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց», չի արել․ այն բացահայտ սուտ է և հերյուրանք։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանից
հերքել, ապա նաև հեռացնել իրականությանը չհամապատասխանող, զրպարտանք պարունակող նյութը։

ՀԳ Իմ ղեկավարության ժամանակ 3-րդ զորամիավորման հրամանատար են եղել գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, այսօր ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, գեներալ-մայոր Գրիգոր Խաչատուրովը, և նրանցից յուրաքանչյուրի հրամանատարության ընթացքում որևէ դիրքային նահանջ չի եղել։
Նրանցից յուրաքանչյուրից կարող եք ստանալ այդ հարցերի ստույգ պատասխանները։

Ինչպես նաև կարող եք հարցնել Տավուշի համայնքային ղեկավարներին, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, թե ինչ աշխատանքներ են կատարվել այնտեղ իմ պաշտոնավարման ժամանակ։

Իսկ ես ևս մեկ անգամ պնդում եմ, որ իմ ղեկավարության տարիներին Հայաստանի Հանրապետության սահմանային դիրքերն անընդհատ բարելավվել են, միջդիրքային տարածություններում առաջ քաշվել, ինժեներական առումով՝ լայն թափով լրակահավորվել և բազմակի անգամ ամրապնդվել»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում