Կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ, տաղանդավոր ռեժիսոր ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ դարձավ 62 տարեկան
Արխիվ 16-20Այսօր հայ Կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ, տաղանդավոր ռեժիսոր ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ դարձավ 62 տարեկան: «iravunk com»-ը շնորհավորում է նրան և մաղթում առողջութհուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Կենսագրությունը.
Ծնվել է 1958թ. հուլիսի 23-ին Երևանում: Ավարտել է Երևանի Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Ուսումը շարունակել է Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ВГИК): 1977թ. ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիա՝ որպես ռեժիսորի ասիստենտ`Որպես բեմադրող ռեժիսոր նկարահանել է «Սիրամարգի ճիչը», «Դեմքով դեպի պատը», «Լաբիրինթոս», «Լուսնի հովիտ» (Ֆրանսիա), «Մեր բակը», «Մեր բակը-2», «Ընտրություն», «Սողանք» գեղարվեստական ֆիլմերը` Բազմաթիվ փաստագրական ֆիլմերի հեղինակ է, որոնց թվում է Երևանին նվիրված «Քանի դեռ կամ» ֆիլմը` Որպես դերասան նկարահանվել է «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենի», «Ընտրություն», «Խնկարկում» և այլ գեղաղարվեստական ֆիլմերում` Բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակների դափնեկիր է`2003թ. նախաձեռնել է «Բարև, ես եմ» երևանյան երիտասարդական կինոփառատոնը` 2008թ. Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով` «Նոյի Այգի» հիմնադրամի վարչության, «Մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, Երևանի Կենդանաբանական այգու զարգացման խորհրդի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ է` 2009-ին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ

