Պաշտոնական
Արխիվ 16-20Վարդան Բիչախչյանը գործունեությունը կշարունակի «Արարատում»: Մասնագետը զբաղեցրել է երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին նախ հայտնել էր «Շիրակ» ՖԱ-ի մամուլի ծառայությունն, ապա նաև պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ «Արարատը» ` գրառում կատարելով ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
«Արարատի» մամուլի ծառայության փոխանցմամբ, մարզչական շտաբում են ընդգրկվել Ֆելիքս Խոջոյանը, Էդգար Թորոսյանը և դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը: Ակումբը շնորհավորել է Բիչախչյանին նշանակման կապակցությամբ և մաղթել բազում հաղթանակներ ու նվաճումներ։

