Հայ բառը գործող իշխանությանը շատ է խանգարում. Մերուժան Տեր-Գուլանյան

Արխիվ 16-20

Ինչպես արդեն տեղեկացանք, հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների ծրագրերի նախագծում հանվել է «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը: Ըստ հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշիչ և ծրագիր մշակող հանձնախմբի համակարգող Թամարա Ալեքսանյանի` հայ գրականությունը համաշխարհային գրականության մի մասնիկն է, այդքան մի բան:

Այս մասին զրուցեցինք գրող, «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանի հետ:

Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով` այն ամենն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում շատ տարօրինակ է: 

«Ադրբեջանը հարձակվում է, մերոնք հաղթում են, փոխանակ հենց նույն օրը Ազգային ժողովը հրավիրի Հայաստանում բոլոր դեսպաններին, և ներկայացնի, թե սահմանում ինչ է կատարվում, զարմանալիորեն ինչ-ինչ անհասկանալի օրենքի նախագծեր է քննարկում, այնպես, կարծես թե ոչինչ էլ չի պատահել»:

Ըստ Մերուժան Տեր-Գուլանյանի` շատ հետաքրքիր է, թե ինչպես է ընթանում հայաստանյան կրթության հարցն առհասարակ: 

«Ինձ ապշեցրեց հայ գրականություն առարկայի հայ բառը հանելու որոշումը: Հավանաբար հաջորդ քայլն ուղղված է լինելու հայոց պատմության հայոց բառի դեմ, իսկ հետո հայոց լեզվի հայոց բառի և ընդհանրապես: Հայ բառը գործող իշխանությանը շատ է խանգարում: Խանգարում է ապշելու ձևով: Այս ամենն ինձ համար իսկապես շատ անհասկանալի է»:

Գրողի դիտարկմամբ` եթե կա ցանկություն, որ երեխաները դպրոցում սովորեն նաև արտասահմանյան գրականություն, ապա կարելի հրատարակել նման դասագիրք և անցնել նաև արտասահմանյան գրականություն, բայց հայ գրականությունը պետք է մնա հենց որպես հայ գրականություն: 

«Եթե այսպես շարունակվի Հայաստանի անունը ևս կփոխվի, քանի որ Հայաստան բառը կարծես շատերին է խանգարում: Կարելի է օրինակ Հայաստանի փոխարեն ասել պարզապես Նոր Հանրապետություն, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետություն: Այս ամենն ուղղակի սահմռկեցուցիչ է, և ես մարդկայինորեն վիրավոչված եմ, շատ վիրավորված եմ: Իշխանություններն ամեն կերպ փորձում են հայ բառը ջնջել, սակայն աշխարհում չկա մի ռետին, որ կարողանա ջնջել հայ բառը: Երբևեիցե այդ ռետինը չի լինելու, չի լինելու և վերջ..»

Հայկ Գևորգյան 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում