Արամայիս Սարգսյանի դերակատարմամբ «Մի ֆունտ սիրտը» նոր շնչով կներկայացվի «Արմմոնո» փառատոնին
Արխիվ 16-20Փառատոնի շրջանակում օգոստոսի 8-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բացօթյա հարթակում թատերասերները հնարավորություն կունենան դիտելու Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացումը, որի բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է, դերակատարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը:

