Դպրոցական ծրագրում կներառվի՞ արդյոք Վիոլետ Գրիգորյանի պոեզիան
Արխիվ 16-20Ինչպես արդեն տեղեկացանք, հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների ծրագրերի նախագծում հանվել է «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը: Ըստ ԿԳՄՍ նախարարության նոր որոշման` դպրոցներում այսուհետ պետք է ուսուցանվի նաև համաշխարհային և հայ ժամանակակից գրականություն ևս: ՈՒշագրավ է, որ օրինակ շրջանառվում են այնպիսի ժամանակակից գրողների անուններ, որոնց գրական ստեղծագործություններն աչքի են ընկնում հատկապես էրոտիկ և շատերի կարծիքով վուլգար դրսևորումներով: Օրինակ, լուրեր են պտտվում, այն մասին, որ դպրոցական ծրագրերերում ներառված է նաև հայ ժամանակակից գրող Վիոլետ Գրիգորյանը, որը հայտնի է իր սեռական բնույթի հայհոյախառն գրականությամբ:
Iravunk.com-ը փորձեց կապ հաստատել ԿԳՄՍ, որոշ հանգամանքներ պարզելու նպատակով: Սակայն ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Օֆելյա Կամավոսյանը նշեց, որ վերոնշյալ հարցով զբաղվում է առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմը: Իսկ Հայոց լեզու և գրականություն թիմի ղեկավարն է Թամարա Ալեքսանյանը:
Iravunk.com-ը նաև փորձեց կապ հաստատել Թամար Ալեքսանյանի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Հ.Գ Հարց է առաջանում. ԿԳՄՍ-ն իսկապե՞ս թաքցնելու բան ունի, թե ոչ...
Հայկ Գևորգյան

