Գրականությունը խառը կանաչի չէ. Հովիկ Աֆյան

Արխիվ 16-20

Գրող լրագրող-հրապարակախոս Հովիկ Աֆյանի հետ զրուցեցինք ժամանակակից գրականության, ժամանակակից գրողի գործառույթների, ինչպես նաեւ գրողի` գրող-հասարակություն կապի մասին:

Միայն որակյալ տեքստ գրելը բավակա՞ն է, որ անհատն իրեն գրող համարի:

Վիլյամ Սարոյանը մի հրաշալի գործ ունի` «Հայրիկ, դու խենթ ես»: Այնտեղ հայրը, որն իմիջիայլոց գրող է, ասում է որդուն, որ եթե անունդ գրել գիտես, ուրեմն արդեն գրող ես: Իրականում ամենաբարդը սեփական անունը գրել իմանալն է: Որովհետեւ, կարող ես գրել ցանկացած տեքստ, բայց չհամարձակվես, կամ չցանկանաս, կամ ամաչես վերջում գրել անունդ:

Բայց մի բան էլ կա: Գրողի գործն ամենեւին էլ տեքստը չէ, թեկուզ որակյալ: Դա, ինչպես ասում են, տեխնիկան է, որը կարելի է սովորել, նույնիսկ որակյալ տեքստ գրելու դիպլոմ ստանալ, հետո թեզ պաշտպանելԳրողի գործը զգալն է, սկսած նրանից, թե ինչո՞ւ է սպիտակ վերնաշապիկ հագել փոշոտ շինարարության մեջ աշխատող բանվորը, ու ինչու է նա այդ օրը մաքուր սափրված, վերջացրած նրանից, թե ինչո՞ւ է սրճարանում միայնակ նստած կինն արդեն 4-րդ բաժակ կարմիր գինին պատվիրում` ամենեւին էլ չնայելով ժամացույցին, որն էլ հավանաբար կանգնած է:

Գրողները հաճախ են իրենց ստեղծագործությունների ողջ հաջողությունը (եւ ոչ միայն) բարդում ոգեշնչման աղբյուրի կամ յուրատեսակ մուսայի գոյության վրա: Ձեր կարծիքով` կա՞ առհասարակ ոգեշնչման աղբյուր ասվածը:

Գրողի հաջողությունն ավելի հավանական բան է, քան մուսայի կյանքը: Գրողի հաջողությունը, օրինակ, այն է, երբ իր գիրքը կարդում են ամբողջ աշխարհի մարդիկ (պարտադիր չէ` հավանելը), այն թարգմանվում է աշխարհի բոլոր լեզուներով, իսկ նույնիսկ Շեքսպիրը Նոր Զելանդիայի բնիկների լեզվով կամ հնդկացիների, չի թարգմանվել, եւ ուրեմն գրողն արդեն իսկ անհաջող մարդ էԲայցեւ աշխարհում ամենալավատեսը: Ամեն դեպքում, ես հոռետես գրողներին չեմ սիրում: Մի տեսակ, ուզում եմ  հանդիպել նրանց, թեկուզ այն կյանքում ու ասել, եղբա՛յր, դու ինչո՞ւ ես գրել, որ մեռնե՞նք, թե՞ որ ապրենք: Իսկ մուսան, գիտե՞ք, եթե փողոցում անցնող եւ իր երեխայի ձեռքը քաշող սիրունատես, երիտասարդ, բայց արդեն կնճիռներով կինը, որի մյուս ձեռքին էլ 5 կիլոգրամ կարտոֆիլով լի տոպրակ է, մուսա է, ապա այո, ես հավատում եմ, որ մուսա կա:

Ի՞նչ կասեք հայ ստեղծագործողների մասին: Կա՞ն այնպիսիք, որոնց գրելաոճն ու տաղանդը ակնառու են գոնե ձեզ համար:

Ժամանակակից հայ ստեղծագործողների մասին ամենալավ բանը, որը կարելի է միշտ ասել ու որքան հնարավոր է բարձր ասել, այն է, որ նրանք կան: Այդպիսի ընկալում կա, չէ՞, որ իմ սիրելի Հրանտ Մաթեւոսյանից հետո գրող չունենքՈւրեմն ոչ, ունենք ու լավ գրողներ ունենք: Ես չեմ ուզում անուններ տալ, որովհետեւ նրանցից ոմանց ես ճանաչում եմ, ու ինձ համար դժվար է խոսել իմ ծանոթների կամ ընկերների մասին: Ընդ որում` սա մի մեծ հիվանդություն է, որով վարակված ենք գրեթե բոլորս: Մեզ թվում է, որ մեր կողքին ապրող մարդը, որը ենթադրենք փողոցի արագ սննդի կետից սոխով ու ամեն ինչով շաուրմա է առնում` ուտում, չի կարող գրող լինել: Ու պետք է ասեմ, որ հենց սա` պայմանականորեն սոխով ու ամեն ինչով շաուրման է ժամանակակից գրականության ամենամեծ թշնամինԲայց մի բան կասեմ, երեկ 78-րդ անգամ կարդացի Պաչյանի «Թափանցիկ շշերը», իսկ Խեչոյանին ամեն օր եմ կարդում, մեկ-մեկ էլ նախանձում, որ պատմվածքների վերջում կարդում եմ` Լեւոն Խեչոյան

Շատերն են իրենց գրող համարում, սակայն անգամ չունեն 100 ընթերցող: Այս դեպքում քանակը կարո՞ղ է ազդել որակի վրա:

Չէ, գրականությունը, կներեք, բայց խառը կանաչի չէ: Այստեղ քանակը հեչ կապ չունի: Չէ ունի, ասենք, եթե իմ գիրքը, ենթադրենք 100 տպաքանակով տպված, վաճառվում է միայն 2 օրինակ, ապա այն հրատարակիչը, որը կտպի իմ հաջորդ գիրքը, կա՛մ Գաբրիել հրեշտակապետը պետք է լինի, կա՛մ էլ նրան մոտ կանգնած ինչ-որ մեկը: Բայց գրողի` գրելու ցանկության վրա իր ընթերցողների թիվը չպետք է ազդի, հենց ազդեց, ուրեմն նա թամադա է, որը հանգիստ կարող է դարդից մի երկու բաժակ ավելի խմել, որ խնջույքին շատ մարդ չկա, ու ընտիր ասմունքը քչերն են վայելումԲայց մի փոքրիկ բան էլ ասեմ` շատերն են իրենց գրող համարում-ի հետ կապված: Գիտե՛ք, դա հրաշալի է, թող գրեն: Բայց անպայման կարդան` նոր: Թեկուզ իրենք իրենց գրածը:

Նկատելի է, որ ժամանակակից գրողները կարծես թե խուսափում են, նաեւ վախենում են բարձրաձայնել մերօրյա իրականության մասին: Մինչդեռ շատերը կարծում են, որ գրողը նաեւ հասարակության եւ իշխանության միջնորդն է: Ի՞նչ կասեք այս մասին:

Կտրականապես համաձայն չեմ եւ նրա հետ, որ ժամանակակից գրողները խուսափում են կամ վախենում են բարձրաձայնել մերօրյա խնդիրները եւ հատկապես նրա հետ, որ գրողը միջնորդ է, այն էլ հասարակության եւ իշխանության: Գրողը ինքն իր համար մենակ զբոսնող կատու է: Էն որ կուզի` կպառկի, կուզի` կվազի, կուզի` կցատկի, կուզի` էլ տուն չի գաԿոնկրետ իմ նապատկն այն չէ, որ իշխանությունն ու հասարակությունը հաշտ ապրեն, այն պարզ պատճառով, որ ես չեմ հավատում դրան: Ավելին, հասարակությունը միշտ պետք է ըմբոստ լինի, գրողը` առավել եւս, ընդ որում, եթե հասարակությունը պետք է ըմբոստ լինի իշխանության դեմ (նկատի չունեմ հեղափոխությունները, այլ չխոնարհվելը), ապա գրողը պետք է ըմբոստանա ե՛ւ իշխանության, ե՛ւ հասարակության, ե՛ւ նույնիսկ Աստծո դեմ

 

Զրույցը` Հայկ Գեւորգյանի

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում