Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է
Արխիվ 16-20«Ռոմայի» մեկնարկային կազմը ՍՊԱԼ-ի դեմ արտագնա խաղում
Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Ռոման» մրցելու է հետնապահ ՍՊԱԼ-ի հետ։
Հռոմեացիները մասնակցելու են հանդիպմանը հետևյալ մեկնարկային կազմով։
«Ռոմա»․ Պաու Լոպես, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Բրունու Պերես, Դիավարա, Կրիստանտե, Սպինացոլա, Կառլես Պերես, Պելեգրինի, Կալինիչ։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է։
ՍՊԱԼ - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

