Ռոստովը պարտվեց, սակայն նվաճեց եվրոպա լիգայի ուղեգիր
Արխիվ 16-20«Ռոստովը» պարտվեց, սակայն նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր
Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալեց չեմպիոն «Զենիթին» և պարտվեց 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսում բացեցին տանտերերը։ Գոլով աչքի ընկավ Բախտիյոր Զայնութդինովը։
Այնուհետև երկրորդ խաղակեսում «Զենիթը» նախ հավասարեցրեց հաշիվն,ապա նաև մեկ գոլով առաջ անցավ ռոստովցիներից և պարտության մատնեց մրցակցին։
«Զենիթի» կազմում գոլի հեղինակ դարձան Էմիլիանո Ռիգոնին և Սերդեր Ազմունը։
«Ռոստովի» կազմում խաղին մասնակցեց նաև օրեր առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Խորեն Բայրամյանը:
Չնայած պարտությանը, «Ռոստովը» մնաց հինգերորդ տեղում և հաջորդ մրցաշրջանում կխաղա Եվրոպա լիգայում:

