Սարգիս Ադամյանն ապաքինվել է
Արխիվ 16-20Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանն ապաքինվել է։
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը։
27-ամյա հարձակվողը փետրվար ամսին ձնկի վնասվածք էր ստացել և շուրջ հինգ ամիս ստիպված էր բաց թողնել մարզումները։
Ակումբի փոխանցմամբ այժմ ֆուտբոլիստն ամբողջությամբ ապաքինվել է և վերադարձել է մարզադաշտ։
Հիշեցնենք,որ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ» էր տեղափոխվել «Յան Ռեգենսբուրգից» ` 2019/20 մրցաշրջանի մեկնարկից առաջ։
«Հոֆենհայմի» կազմում Ադամյանը մասնակցել է 16 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։

