Լեռնային Ղարաբաղի մասով բոլոր ձեռքբերումները պետք է մնան բանակցությունների սեղանին․ ՌԴ ԱԳՆ

Արխիվ 16-20

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների եւ բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ բաց հարցազրույցում:

«Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին է, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ մյուս պետությունները եւս, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ եւ ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով՝ կողմերին խրախուսելով խաղաղության, հրադադարի հաստատման, կողմերի բաժանման, ինչի շուրջ  ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ,- ասել է նա:- Իրավիճակի կայունացումն այժմ բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից»:

Ինչպես ընդգծել է փոխնախարարը, Ռուսաստանի Դաշնությունը հիմնվում է նրա վրա, որ այն, ինչ ձեռք է բերվել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցում ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակներում, պետք է մնա բանակցությունների սեղանին: «Ներկայիս ճգնաժամը չպետք է հետընթացի հանգեցնի այն առաջընթացից, որին հաջողվել է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարին մոտենալու հարցում հսկայական ջանքերի արդյունքում, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է Գրուշկոն:

«Այս հակամարտության կարգավորումը թույլ կտա էապես բարելավել իրավիճակն ընդհանուր տարածաշրջանում, այդ թվում՝ կբարելավի երկկողմ հարաբերությունները բոլոր գործընկերների միջեւ: Մենք բոլորին հորդորում ենք միանգամայն նույն դիրքորոշումը ստանձնել, հատկապես՝ Մինսկի խմբի երկրներին»,- ասել է փոխնախարարը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում