Դավիդ Կամպանյան նշանակվեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում
Արխիվ 16-20Պաշտոնական․
Դավիդ Կամպանյան նշանակվեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի հետ։ Այս մասին հայտում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը` ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Մարզիչի գլխավորած վերջին ակումբը եղել է «Լոռի» ՖԱ-ն: 46-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել օգնական-վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպանի, ֆիզ. պատրաստության մարզիչ Խորխե Գոմեսի և դարպասապահների մարզիչ Ֆելիքս Ռամիրեզի հետ: Մամուլի ծառայության փոխանցմամբ, Կամպանիայի մարզչական շտաբում իր աշխատանքը կշարունակի նաև մոլդովացի մասնագետ Դենիս Զմեուն

