«Փաշինյանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության». Տիգրան Քեոսայան

Արխիվ 16-20

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը` կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանը, իր թելեգրամյան ալիքում աջակցել է կնոջն ու հայտարարել, որ ստորագրում է նրա` մի քանի օր առաջ արված աղմկահարույց հայտարարության ամեն բառի տակ:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Անխոս, ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի` ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձի ամեն բառի տակ: Միգուցե միայն «թքել» բառը կփոխարինեի ավելի դիպուկ` «ձեռքերը լվանալ» արտահայտությամբ, ինչը ոչ մի կերպ չի փոխում ասվածի իմաստը:

Մարգարիտայի կողմից իր ուղերձի հրապարակումից հետո ամեն օր ինձ գրում են սոցիալական ցանցերում: Որոշները տաղանդի տարբեր մակարդակների դրսևորմամբ հայհոյում են ինձ, պահանջում են ծեծել կնոջս, շտապ փոխել ազգանունը, նույնիսկ ինչ-որ կայքում ստորագրահավաք են կազմակերպել այդ անհեթեթության համար:

Այդ ամենը խոսում է մի բանի մասին. Փաշինյանի գլխավորությամբ ծիածանագույն երիտասարդ սորոսականները հաջողել են ինչ-որ բան անել իմ հին ժողովրդի մի մասի հետ: Իմ պատանեկության տարիներին և հետագայում հայ տղամարդիկ չէին կարող կնոջ հետ այդ տոնով խոսել: Ռուս-հայկական համալսարանի ռեկտորը չէր կարող բառերն այդ աստիճան անտաղանդ ներառել արտահայտությունների մեջ, որոնցում այդքան հստակ միաձուլվել են վախկոտությունը, դավաճանությունն ու գռեհկությունը: Քանի որ հայ հասուն տղամարդը չէր կարող ավելի վաղ ֆինանսավորում ստանալ մի երկրից, որի դեմ այսպես կատաղի ելույթներ է ունենում:

Այդ մանրախնդիր նողկանքը հեշտությամբ փոխհատուցվում էր Մարգարիտայի դիրքորոշումը պաշտպանող և ամեն բառի տակ ստորագրել պատրաստ մարդկանց զանգերով և նամակներով:

Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես այս գրառումն անում եմ Մարգարիտային պաշտպանելու համար, շտապեմ տեղեկացնել, որ կինը, որը կարողացել է այդպես կոշտ և պատկերավոր ձևակերպել իրականությունը հայ-ռուսական ներկա հարաբերությունների և փաշինյանական իշխանության տոտալ ստի մասին, պաշտպանության կարիք չունի:

Իր գրառմամբ հայ հասարակությանը բորբոքելով՝ Մարգարիտան արդեն շատ ու շատ բան է արել Հայաստանի ապագայի համար: Հենց ապագայի համար, որն այսօրվա ռազմական իրողության պայմաններում կարող է չգալ: Հիմարներին արդեն չես փրկի, խելացիներն էլ շատ ճիշտ են հասկացել. Փաշինյանի գիծը՝ ուղղված հայ ազգի՝ որպես մեկ միասնական արյունատար համակարգի ոչնչացմանը, ազգային ինքնության և աշխարհում միակ իրական դաշնակցի կորուստը հանգեցրել են հանրապետության գոյության իրական սպառնալիքին։ Եվ այստեղ արդեն բարեկամության մասին կեղծ խոսքեր պետք չեն, այստեղ քայլեր են հարկավոր:

Փաշինյանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության: Դրա համար չէ, որ նա վերցրել է իշխանությունն ու զոմբիացնում է մարդկանց:

Հույս կա միայն Հայոց ուժեղ բանակի հետ կապված, որը հասարակության շրջանում արժանի հեղինակություն է վայելում: Բայց չեմ կարծում, որ երկու ճակատով պատերազմը, որից մեկը՝ հայ-թուրքական, մեծ լավատեսություն է ներշնչում բանական մարդկանց։

Խոսքն արդեն մանր վիրավորվածությունների և մեծ հավակնությունների մասին չէ, խոսքը Հայաստանի ապագա գոյության մասին է։ Արդյոք այդ ապագան գոյություն ունի՞ Հայաստանի այս ղեկավարության հետ: Իմ կարծիքով` ոչ: Եվ ոչ միայն իմ կարծիքով»,-գրել է Քեոսայանը:

Հիշեցնենք, որ իր աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն ակնկալել:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում