Ամբողջ աշխարհում հուլիսի 22-ին նշվում է բռնցքամարտի միջազգային օրը
Արխիվ 16-20Ամբողջ աշխարհում հուլիսի 22-ին նշվում է բռնցքամարտի միջազգային օրը։
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայկական բռնցքամարտի ներկայացուցիչներին և երկրպագուներին` բռնցքամարտի միջազգային օրվա կապակցությամբ։
«Այսօր բռնցքամարտի միջազգային օրն է: 2017 թվականին բռնցքամարտով մասսայական մարզվողների թիվը ռեկորդային էր և հուլիսի 22-ին գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, հենց այդ օրն էլ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան որոշեց հուլիսի 22-ը հռչակել բռնցքամարտի միջազգային օր: Մարդկային ուժն ու ճարպկությունը արտացոլող այս մարզաձևը դարերի պատմություն ունի և իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային սպորտի ըտանիքում:

1920 թվականից այն համարվում է ժամանակակից օլիմպիական խաղերի մարզաձև: Այս յուրահատուկ մարզաձևում Հայասատանը բազմաթիվ չեմպիոններ է տվել, իսկ բռնցքամարտի հայկական դպրոցը երկար տարիներ շատերի համար եղել է օրինակելի: Բռնցքամարտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ հայկական բռնցքամարտի ամբողջ ընտանիքին՝ մարզիչներին, մարզիկներին, հայկական բռնցքամարտի բոլոր նվիրյալներին: Մեր մարզիկներին մաղթում եմ նորանոր հաղթանակներ ու նվաճումներ: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ամեն ինչ անելու է, որպեսզի վերականգնվի հայկական բռնցքամարտի երբեմնի համբավը ու հայկական բռնցքամարտի դպրոցը կրկինն լավագույններից է լինելու աշխարհում»,- գրառել է Հովհաննես Հովսեփյանը։

