Հիմա խոսել այն մասին, թե չգնացի հանգստանալու և ամեն ինչ ավելի ծանրացավ, երևի թե կոռեկտ չէ.հոգեբան
Արխիվ 16-20Երկրում տիրող սոցիալհոգեբանական իրավիճակի և դրա հետևանքների մասին զրուցեցինք հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ:
- Տիկին Ծատուրյան, ամռան ամենաթեժ սեզոնն է մոտենում, և մարդիկ սովորաբար հենց այս սեզոնին էին մեկնում արձակուրդ: Հիմա բավականին ծանր ժամանակներում ենք ապրում: Շատերն այդպես էլ արձակուրդ չեն կարող գնալ, մի կողմից չկան թռիչքներ, իսկ ահա մյուս կողմից էլ մարդիկ ֆինանսական ծանր իրավիճակում են հայտնվել: Հոգեբանական տեսանկյունից ի՞նչ ազդեցություն այն կարող է թողնել:
- Այս իրավիճակն ունի համաշխարհային բնույթ, այդ պատճառով մի կողմից մեր վիճակը թեթևանում է, մյուս կողմից` ծանրանում: Մենք միշտ ունեցել ենք մեր կոնկրետ հայկական խնդիրները , սակայն այն միտքը, որ միայն մենք չենք հայտնվել այս իրավիճակում ինչ-որ չափով օգնում է: Հիմա խոսել այն մասին, թե չգնացի հանգստանալու և ամեն ինչ ավելի ծանրացավ, երևի թե կոռեկտ և էական չէ: Այս իրավիճակը նաև հրաշալի առիթ է ճանաչել մերը: Մենք ավելի լավ գիտենք Իտալիան և Իսպանիան, քան մեր Հայաստանը: Սա իսկական խայտառակություն է, և հիմա հիանալի հնարավորություն է ճանաչել մերը: Շատ մարդիկ նաև սիրում են հանգստանալ իրենց տանը: Պառկել ու վայելել տունն առանց առավոտյան ժամը 7-ին արթնանալու: Սա հիանալի միջոց է նաև տեսնել այն մարզաբնակ բարեկամներին, որոնց տարիներով չենք տեսել:
- Տիկին Ծատուրյան, ամեն օր լսում ենք մահվան բոթեր, օրվա տարբեր ժամերի լսում շտապ օգնության մեքենայի ազդանշաններ: Սա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել:
- Այո իհարկե, այն մեծ խուճապ է: Իշխանություններն ամեն բան անում են, որ մենք կրենք դիմակ, անվտանգություն ապահովենք: Սակայն գիշերվա ժամը 1-ին պետք չէ արձանագրել, թե քանի մարդ է մահացել: Այդ խնդիրնեն ամենուր են: Ես հատուկ ուսումնասիրել եմ: Կարծում եմ` մեր հայերիս նկատմամբ պետք է ավելի նուրբ գտնվեն: Մենք հիշում ենք, թե առաջին օրերին դիմակ չկրելու համար մարդիկ ինչ իրավիճակում էին հայտնվում:
- Այս ամենը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ ինքնասպանությունների թվերն աճեն:
- Հայաստանում նախորդ տարի ավելի շատ մարդ է մահացել, քան այս տարի:
Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ապա ինքնասպանություն գործող անհատը, կամ հոգեկան խնդիր է ունենում, կամ ունենում է խիստ անձնական խնդիրներ: Սա համընդհանուր խնդիր է, իսկ ինքնասպանության տանում է անհատական խնդիրը:
Հայկ Գևորգյան

