Նկարիչ. «Չեմ սիրում լացել եւ ողբալ, մեր հերոսներով հպարտանալ է պետք»

Արխիվ 16-20

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հասարակությունն ակտիվ քննարկում է Երեւանի պետական համալսարանի պատերին ապրիլյան պատերազմի ժամանակ նահատակված հերոսների street art ոճով պատկերված նկարները:

«Քառօրյա պատերազմում արիաբար զոհված հերոսների նկարները՝ համալսարանի պատերին» խորագիրը կրող նախաձեռնությունը եւս նպատակ ունի  ոգեկոչել հերոսների հիշատակը: Նախաձեռնության գաղափարը պատկանում է ԵՊՀ մարտական պատրաստության ակումբին, իսկ նկարների հեղինակը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող Արթուր Ավագյանն է: Նախաձեռնության հետ կապված բացի դրականից, եղան նաեւ բացասական արձագանքներ, որի կապակցությամբ հեղինակը նշում է . «Շատ եմ լսել քննադատություններ՝ վառ գույների հետ կապված: Կարող եմ նկարել բնական գույների մեջ, բայց այդպիսի նկարներ կարելի է ստանալ նաեւ ֆոտոյի միջոցով: Ինձ առաջարկել են նաեւ, որ սեւ եւ սպիտակ գույների մեջ ստեղծագործեմ, կոպիտ է հնչում, բայց սեւն ու սպիտակը տխուր են եւ կարող են գերեզմանի նկար հիշեցնել:Չեմ սիրում լացել եւ ողբալ, մեր հերոսներով հպարտանալ է պետք: Երբ ստեղծագործում եմ, նրանց կերպարն ինձ միայն հպարտանալու առիթ է տալիս: Նկարներում գույների խաղ է պարզապես»,-ասաց Ա. Ավագյանը: 

Նախաձեռնության ղեկավար Արմեն Խաչիկյանի խոսքով ՝դիմանկարներն արվում են այնտեղ, որտեղ ուսանողների հոսքն ավելի մեծ է. «Ուզում ենք, որպեսզի ուսանողները միշտ տեսնեն նրանց, կարդան հերոսների մասին գրվածները: Եթե մի բանի հաճախ ես նայում, մտքիցդ ավելի դժվար է հեռանում: Շատերն արդեն մոռացել են, որ եղավ ապրիլյան պատերազմ, որ մեր հայրենակիցներից շուրջ հարյուրը զոհվեց: Այս նախաձեռնությունը մեր հերոսներին եւս մեկ անգամ հիշելու հնարավորություն է տալիս»,-փաստեց Արմեն Խաչիկյանը:
Նախաձեռնության շուրջ կապված արձագանքներից հետո ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւս որոշել էր այցելել ԵՊՀ եւ անձամբ տեսնել նկարները: Նրա բնորոշմամբ՝ նախաձեռնությունը ճիշտ ու տեղին է. «Եթե հերոսների պատկերված նկարները որեւէ մեկին դուր չեն գալիս, դա արդեն երկրորդական է: Նախաձեռնությունն այնքան լավն է, որ չեմ ուզում քննադատել: Այս դեպքում մենք չենք կարող պահանջել բարձր արվեստ: Մի փոքր շտկումների դեպքում նկարն ավելի լավ կստացվեր: Կոմպոզիցիայի հետ կապված էլ կարելի էր շտկումներ անել: Ինչ  վերաբերում է գույների ընտրությանը, ապա այն շատ ճիշտ է կատարվել. այսպիսի դեպքերում սեւ եւ սպիտակ չի կարելի անել»,-նկատեց Կարեն Աղամյանը:

Նախաձեռնության գաղափարը լավ գնահատեց նաեւ նկարիչ Լեւոն Աբրահամյանը. «Դրական եմ նայում: Սակայն որպես քաղաքային մշակույթ մի փոքր դեմ եմ հերոսներին նման ձեւով ներկայացնելուն: Միգուցե ավելի տեղին կլինի նրանց անունով փողոցներ անվանակոչել, պլակատների վրա նկարել»:

Բանաստեղծ, նկարիչ եւ հրապարակախոս Արեւշատ Ավագյանն էլ ընդգծեց, , որ կարեւորը հերոսներին գնահատելն է,կարեւորը գույների մեջ լուսավոր հավատ լինի: «Թե՛ գաղափարական առումով է հետաքրքիր, թե՛ քաղաքի արտաքին տեսքի համար է լավ: Կարեւորն այն է, որ այս ձեւով հերոսները գնահատվում են: Աշխատանք պետք է կատարվի ոչ միայն դիրքերում, այլեւ քաղաքային բնակչության շրջանում, եւ ստեղծվի այն մթնոլորտը, որով սերունդը կարող է դաստիարակվել: Զոհված հերոսներն այս գեղարվեստական պատկերի շնորհիվ նաեւ օրինակ են դառնում հայրենիքը չլքելու եւ ազգային գենի պահպանման, վերածնման եւ իրենց առաքելությունը հայրենիքում անձնվիրաբար կատարելու համար»,-շեշտեց Ա. Ավագյանը:

Նշենք, որ շարքի առաջին նկարը Ռոբերտ Աբաջյանինն է, ով հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս: Արդեն պատրաստ է նաեւ Արմենակ Ուրֆանյանի դիմանկարը: Երրորդ նկարով կոգեկոչվի հերոս Բենիամին Եղոյանի հիշատակը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում