Նոր Հայաստանում ամենապինդը հին Լևոնականների ոտքն է
Արխիվ 16-20«Նոր Հայաստանում» բարձրաստիճան պաշտոնայների ոտքի տակ կարծես թե հողն այնքան էլ ամուր չէ: Մի օր մեկը պաշտոն է ստանում, սակայն մի քանի ամիս անց պարզվում է, որ տվյալ անձը կասկածելի անցյալ ունի, կամ «անաչառագույն» Նիկոլ Փաշինյանի սահմանած անհասկանալի դրույթներին չի համապատասխանում:
Սակայն «Նոր Հայաստանումում» կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գործող իշխանություններին այնպես են շողոքորթում, այնպես հաճոյանում, որ թվում է տվյալ անձանց հետ կապված որևէ « չեպե» լինել չի կարող:
Նրանցից ամենակարկառուն դեմքն օրինակ` ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն է:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հակոբ Արշակյանի ոտքն այսօր ամենապինդն է:
Դե ինչ խոսք, հին Լևոնականներն իրար շատ լավ են հասկանում:
Ա. Ավագյան

