Կորոնավիրուսային մահացությամբ Հայաստանը աշխարհի մասշտաբով մնում է վատթարագույն դիրքերում

Արխիվ 16-20

Facebook-ի իր էջում  փաստաբան Ամրամ Մակինյանը հետեւյալ գրառմամբ է հանդես եկել.

«Ամոթ ունեցեք… գոնե՝ լռեք…!!!!!!!!!!!!!

…արդեն մահացել է մի գյուղ մարդ… մի գյուղ մեր հայրենակիցներից… մի գյուղ մեր մի բուռ ազգից…մի գյուղ մեր Հայրենիքից…

Ողջամիտ բանականությամբ այս իրողությունն ընկալելն ուղղակի սարսափելի…

Չեմ կարողանում հասկանալ, ոչ մի կերպ չի տեղավորվում գլխումս, թե այս ողբերգության պատասխանատուներն ինչ երեսով են նայում իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ոնց են դուրս գալիս տանից, քայլում փողոցում, նայում մեր աչքերին ու շարունակում ապրել՝ կարծես ոչինչ էլ չի եղել… ոչինչ էլ չկա… թվեր են էլի՝ 12, 18, 17… ու արդեն մի ամբողջ գյուղ…

…չկա մի գյուղ…

…ու դեռ հայրենասիրական պաթոսով ճառեր են ասում… հոխորտում… աջ ու ձախ լեզուները շաղ տալիս…

…ամոթ ունեցեք, ուղղակի լռեք… մեր 662 հայրենակից ձեզ էլ չի լսում»:

Համաձայն լինելով պարոն Մակինյանի ամեն բառին, այնուամենայնիվ նրա խոսքում առկա մեկ սխալ չենք կարող չնկատել. կորոնավիրուսի զոհերի թիվն  ամենեւին էլ 662 չէ (սահուլիսի 21-ի ցուցանիշն է, որն այսօր դարձավ 678): Սրանից զատ ունենք նաեւ 217 մահ: Այս դեպքերը պաշտոնապես համարվում են «կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդությունից մահ», սակայն առանց որեւէ բացատրության: Ընդորում, երբ արգելված է դիահերձումը, ապա ակնհայտ է, որ ասել, թե ով մահացավկորոնավիրուսից եւ ով` այլ հիվանդությունից աբսուրդ է: Այսինքն, ունենք շատ ավելի մեծ թցվով մահեր, թան պարոն Մակինյանն է ներկայացրել` հուլիսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 895 է, այսինքն, պատկերը շատ ավելի սարսափելի է:

Սրա հետ մեկտեղ ֆիքսենք նաեւ, որ այսօրվադրությամբ 1 միլիոն բնակչի կտրվածքով մահվան դեպքերով Հայաստանը շարունակում է ոչ միայնաշխարհում վատթարագույն դիրքերում մնալ, այլ իրավիճակը միայն ծանրանում է:

1 ՄԻԼԻՈՆ  ՄԱՐԴՈՒ ՀԱՇՎՈՎ ՄԱՀՎԱՆ

ԴԵՊՔԵՐՈՎ «ԱՌԱՋԱՏԱՐ» ԵՐԿՐՆԵՐԸ

ըստ Worldometers.info-ի

1.  ՍԱՆ ՄԱՐԻՆՈ 1238
2.  ԲԵԼԳԻԱ 846
3.  ԱՆԴՈՐԱ 673
4.  ԲՐԻՏԱՆԻԱ 669
5.  ԻՍՊԱՆԻԱ 608
6.  ԻՏԱԼԻԱ 580
7.  ՇՎԵԴԻԱ 559
8.  ՖՐԱՆՍԻԱ 462
9.  ՉԻԼԻ 454
10. ԱՄՆ 438
11. ՊԵՐՈՒ 412
12. ԲՐԱԶԻԼԻԱ 384
13. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ 358
14. ԻՌԼԱՆԴԻԱ 355
15. ՍԻՆՏ ՄԱՐՏԻՆ 350
16. ՄԵՔՍԻԿԱ 313
17. ԷԿՎԱԴՈՐ 304
18. ՀԱՅԱՍՏԱՆ 302
ԱՇԽԱՐՀՈՒՄ 79.5 

Այսպես, եթե երկու շաբաթ առաջ երկրորդ  տասնյակ մեր երկիրը չէր մտնում, մեկ շաբաթ առաջ 19-րդն էինք, հիմա մեկհորիզոնականով եւս առաջ ենք գնացել: Ավելին, արդեն մոտ երկու  ամիս է, որ հիշատակված երկրներից շատերի մոտ ցուցանիշը գրեթե «կանգնած» վիճակում է: Այսինքն, կա մահացության էական անկում, ինչը բացատրվում է նրանով, որ  առաջին հարվածիցհետո այդ երկրները պարզապես սովորեցին վարակվածների կյանքերը փրկել: Իսկ ահա Հայաստանում, կրկնենք, ցուցանիշն ավելանում է աչքի առաջ, ամենօրյա ռեժիմով. պարոն Մակինյաանի ասած օրական 12, 18, 17... մահերը անմիջապես իրենց ուղղումն են մտցնում 1 միլիոն  հարդու հաշվարկով ցուցանիշի մեջ: Եվ չմոռանանք, սա հենց այն հիմնական ցուցանիշն է, որը ներկայացնում է, թե իրականում տվյալ երկիրն ինչպես  է պայքարում վարակի դեմ: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում