Մահացել է «Միսս Գեղեցկություն 2012» տիտղոսին արժանացած Անահիտ Աբաջյանը
Արխիվ 16-20Կյանքից հեռացել է «Ունիսոնի» կազմակերպած գեղեցկության մրցույթին «Միսս Գեղեցկություն 2012» տիտղոսին արժանացած Անահիտ Աբաջյանը: «Անահիտը ապրում էր Ախալքալաքում Միշտ պատրաստ էր իր մասնակցությունը բերել ցանկացած կարևոր միջոցառմանը, չէր խորշում Ջավախքից գալ Երևան՝ հաշմանդամ աղջիկներին քաջալերելու և ոգեշնչելու համար։ Շատ ցավալի, անդառնալի կորուստ։ Հանգչիր խաղաղությամբ, Անահիտ ջան»,-գրել է ֆեյսբուքյան իր էջում «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը։
iravunk.com-ը ցավակցում է հարազատներին, մտերիմներին, ընկերներին:

