ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ՄԻ ԲԱՐՁԻ ԾԵՐԱՆԱՔ (ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ` ԿՈՄԱՅԳՈՒ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՎ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կոմայգիի պոպոքը, Հմայակի սապոգը, Հմայակ ջան,
Հմայակին կառնեմ, կարոտից չմեռնեմ, Հմայակ ջան…
ԽՈՍՔԻ ՈՒԺԸ
Ըստ համաշխարհային կրթական ասոցիացիայի, Նիկոլը ճիշտ էր, Ալիեւը այնքան կիրթ է, որ կրթության նախարարին նշանակեց արտգործնախարար:
ԸՆԿԵՐ ՋԱՆ, ԳԻՆԻ ԼԻՑ (ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ` ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Սրանք, որ սուլթանին են հաղթել, Փաշինյանին կհաղթեն ու կհաղթեն...
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է (ՉԱՓԻՑ ՔԻՉ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԹՎԵՐԻ ՆՎԱԶՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չկա կորոնավիրուսի համատարած թեսթավորում, չկա նաեւ համաճարակ:
ԱԼԻԵՎԻ ԵՐԳԸ
– Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Վա՜յ, ճղներդ իրար մի՛ տա,
Վա՜յ, ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:
РОКИРОВКА (ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԼԻԵՎՆԵՐԻ ԿԼԱՆԸ ՓԱՇԱԵՎՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ խարդավանքների տեսաբանների` Արեւմուտքը Հայաստանը վերածելով փաշայության, հիմա անցել է ադրբեջանական սուլթանատին:
НЕ НАЖИМАЙ НА КРАСНЫЙ СВЕТ! (ԵՐԵՎԱՆԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԱՀՌԵԼԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պայծառատեսների` բնակչությունը վերելակ նստում է, որ բարձրանա տուն, բայց ավելի հավանական է բարձրանա ուղիղ երկինք կամ իջնի դժոխք:

