«ԷՈՒԹՅԱՄԲ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՄԱՐԴ ԵՄ»

Արխիվ 16-20

Այսօր «Իրավունք» թերթի զրուցակիցն է սիրված եւ տաղանդավոր երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը լավ երգչուհի լինելուց բացի, նաեւ լավ մարդ է: Ինչպե՞ս է նա անցկացրել պանդեմիայի այս շրջանը եւ ի՞նչ ծրագրեր ունի, իմացանք նրա հետ ունեցած զրույցից:

 

- Երկրում տիրում է կորոնավիրուս կոչված համավարակը, ինչպե՞ս եք անցկացնում այս դժվարին ժամանակաշրջանը:

Իրականում, ինձ համար շատ դժվար ժամանակահատված է` կյանքի մի նոր էջ է, նոր փուլ: Բնականաբար, ինչպես որ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ճգնաժամ է: Ես այդ ամենին վերաբերվում եմ շատ լուրջ եւ փորձում եմ պահել բոլոր կանոնները: Մարտ ամսից մինչեւ հիմա բավականին ամիսներ են անցել, որ տանն եմ: Ունեմ շատ մտերիմ ընկերներ, որոնց համար հաճախ կազմակերպում եմ խնջույքներ, որպեսզի ուրախանանք մինչեւ տեսնենք` ինչ կլինի: Աստված մեծ է, ես մեծ հավատք ունեմ եւ հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Կարեւորը լինենք առողջ, սահմաններում լինի խաղաղություն: Առավոտից երեկո աղոթում եմ մեր զինվորների, հերոսների համար, որ նրանք միշտ լինեն կանգուն: Նրանք մեր պահապան հրեշտակներն են: Ինձ համար շատ դժվար է այն առումով, որ ես ունեմ փոքրիկ բալիկ, որը շատ գերակտիվ երեխա է: Տանը շատ եմ հոգնում: Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա առանց աշխատել ես ընդհանրապես չեմ կարող ապրել, գոյատեւել: Այսինքն` ոչ թե գումարի, որն ինձ համար երկրորդական, երրորդական տեղն է, առաջինը` մարդկային որակն ու արժեքներն են: Ես ինքս սիրում եմ տանից դուրս գալ, շրջապատ ունենալ, զբոսնել, ման գալ, ինչ-որ մի բանով զբաղվել: Միշտ աշխատել եմ ու առանց աշխատանք չեմ կարող պարզապես ապրել: Եվ ուզում եմ, որ բոլորս շուտով կարողանանք աշխատել: Այս պանդեմիան ավելի շատ մեր երգիչների` իմ կոլեգաների երաժշտական աշխարհի վրա է ազդել: Կցանկանամ, որ բոլորն էլ աշխատեն եւ գումար վաստակեն: Ոչ ոք անգործ չմնա: Հուսով եմ, որ ամեն ինչ կընթանա դեպի լավը:

Պանդեմիան ի՞նչ փոխեց Ձեր հոգեվիճակում:

Ես Էությամբ անհանգիստ մարդ եմ: Իմ վրա ամեն ինչ ազդում է: Այս ամիսներին շատ նյարդային դարձա, որ չեմ կարողանում իմ սիրած գործով զբաղվել: Իսկ ես շատ սիրում եմ երգել: Երգը` իմ աշխարհն է, իմ ամեն ինչն է: Շատ մարդկանց էլ ավելի ճանաչեցի, շատ մարդկանց հասկացա,շատ մարդկանց իմ կյանքից ջնջեցի, շատ մարդկանց թողեցի իմ կյանք: Մի խոսքով, այս ամեն ինչը իզուր չէ, որ եղավ: Վերեւն էլ Աստված կա, ես շատ հավատքով մարդ եմ, Առաքելական եկեղեցում կնքված քրիստոնյա եմ: Այս ամեն ինչն ուղղակի չէր: Այնպես եղավ, որ բոլորն էլ սթափվեն, մի քիչ բարիանան: Բայց նշանակություն չունի աշխարհում վիրուս կլինի, թե` պատերազմ, մարդ եթե չար է, նախանձ է, չկամ է, իրենից ոչինչ չի ներկայացնում, այդպես էլ միշտ մնում է: Իսկ լավ մարդիկ իմ կյանքում շատ մեծ տեղ ունեն, եւ ինչով որ կարողանում եմ նրանց օգնում եմ:

Ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք:

Կլինեն տարբեր համերգներ, բարեգործական համերգներ, ակցիաներ, առհասարակ, միշտ աշխատում եմ: Անակնկալներ չբացեմ:

Վերջերս իմացանք, որ օգնել եք Տավուշի մարզի տուժած ընտանիքներին:

Այո, Տավուշի շրջանի մի քանի մարդկանց օգնել եմ գումարով, ու էլի բաներ կան, որ գնվել են, եւ արդեն մի փոքր ուշ կմանրամասնենք դրա մասին: Ամեն դեպքում, ես չեմ գնացել նկարահանվել, որ անպայման ինձ տեսնեն: Օգնությունը բարեհաջող տեղ է հասել իմ ընկերոջ` Դավթի կողմից: Նա էլ է միշտ մարդկանց օգնում: Գումարով օգնել եմ ու ես չեմ ուզում անընդհատ դա շեշտել: Կարեւոր չէ գումարի քանակը, կարեւորը  իմ ցանկությունն է, որ իսկապես ցանկացել եմ օգնել նրանց այս դժվարին պահերին: Մարդիկ կան, որ գրում են. «Շատ լավ գործ ես արել, ապրես, որ ժողովրդի կողքին ես մնացել անկախ ամեն ինչից, եւ ուզում ենք մենք էլ օգնենք»: Մարդիկ մեծ վստահություն ունեն, որ տրամադրեն ինձ, բնականաբար, կփոխանցեմ, ինչով կարողանամ, կաջակցեմ, կօգնեմ: Իսկ այսօր շատ մարդիկ փիարներ են անում, անուններ են տալիս, եւ այդ գումարները շատ հաճախ տեղ չեն հասնում: Թող յուրաքանչյուր մարդ խիղճ ունենա ու մաքուր հոգի, որ կարողանա չվախենալ իր կյանքից` գլուխը հանգիստ դնելով բարձին:

Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին:

Իմ երկրպագուներին կմաղթեմ առողջություն, երջանկություն, սեր, հավատ, հույս, խաղաղություն, ու թող գնահատեն այն, ինչ ունեն: Պահեն պահպանեն իրենց արժեքներն ու մնան իսկական հայ: Ես ինքս էլ պատրաստում եմ նոր տարբեր անակնկալներ ձեզ համար, իմ սիրելի՛ հայ ժողովուրդ, հանդիսատես: Կցանկանամ, որ միշտ կարդան ձեր թերթը, ձեր կայքը դիտեն, ու բնականաբար դիտումները շատ լինեն: Անչափ շնորհակալ եմ ձեզանից:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում