ԴԻՄԱԿՆԵՐԻ ԿՐՈՒՄԸ ԱՄՌԱՆ ՏԱՊԻՆ ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է. ԲԺԻՇԿ

Արխիվ 16-20

Երեկ համացանցում տարածվեց հերթական «մենթական հերոսական գրոհի» մասին տեսանյութը: Ընդամենը դիմակ չդնելու համար ոստիկանները ամենավերջին հանցագործի պես փողոցում ձեռնաշղթա հագցրին երկու երիտասարդ աղջկա ու տարան բաժին:

 

Թե այդ տեսանյութը դիտող ամեն մի ողջամիտ մարդ ինչ բառապաշարով է հիշում սույն «փառապանծ ոստիկաններին» ու նրանց շեֆերին: Առավել եւս, երբ հաշվի չենք առնում, թե ջահել  աղջիկներին «ասֆալտին փռելու օպերացիան» ինչ պայմաններում է իրականացվել: Այս օրերին հատկապես մայրաքաղաք Երեւանում այն կարգի շոգ էր, որ մարդկանց համար շնչելն անգամ դարձել էր խնդիր: Իսկ դիմակով շնչելը վերածվել է մի իսկական փորձության: Այն դեպքում, երբ դիմակ  դնելու օգուտը մեր պետական չինովնիկությունն այդպես էլ չի կարողանում հիմնավորել: Այսինքն, ակնհայտորեն մայրաքաղաքի գրեթե ողջ բնակչությունը դիմակ դնում է: Չնայած դրան, կորոնավիրուսի վարակվածության հարցում եղել եւ մնում ենք համաշխարհային ռեկորդակիրների ցանկում: Ճիշտ է, պատկան մարմինները փորձում են «շուստրիության» դիմել՝ փոքր թվեր ցույց տալու համար: Ներկայացնենք վերջին երեք օրվա տվյալները: Այսպես, հուլիսի 19-ին ներկայացրել են 415 նոր վարակված՝ որոնց հայտնաբերել են 1634 թեստի արդյունքում: Այսինքն, մոտ 3.9 թեստից մեկը  դրական է եղել: Հուլիսի 20-ին ներկայացրին վարակվածության ռեկորդային ցածր թիվ՝ 104: Սակայն արել են ընդամենը 391 թեստ, այսինքն՝ 3.7 թեստից մեկն է եղել դրական, ինչը նշանակում է, որ իրականում հուլիսի 20-ի վարակվածության պատկերն ավելի վատ է, քան հուլիսի 19-ինը: Երեկ ներկայացրել են 273 նոր վարակված՝ 1072 թեստի արդյունքում: Էլի մոտ 3.9 թեստից մեկը դրական արդյունքով է: Այսինքն, 2500 թեստի արդյունքում կունենանք մոտ 640-650 վարակված, ինչը հունիս-հուլիսի համար միջինից բարձր ցուցանիշ է: Ի դեպ, հիշեցնենք, որ մոտ երեք շաբաթ առաջ Արսեն Թորոսյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ օրական 2500 թեստը դարձել է նորմա, եւ 1-3 շաբաթում այն կհասցնեն 3-4 հազարի: Իսկ մասնավորապես վերջին երեք օրվա թեստավորման ծավալները ցույց են տալիս, որ թեստավորման ծավալները միայն պակասեցնում են՝ «հարմար» վարակվածություն ներկայացնելու համար: Ամեն դեպքում, կորոնավիրուսի որեւէ նահանջ չի նկատվում, ու պարզ հարց՝ ի՞նչ տվեց  ողջ երկրին դիմակ պարտադրելը: Առավել եւս այս անոմալ շոգերին, երբ դիմակ կրելը կարող է առողջական լուրջ  հետեւանքների հասցնել: Համենայնդեպս, մեկնաբանելով մեր հարցը, թե այս շոգերին  դիմակը մարդկանց առողջությանն ի՞նչ է տալու, բժիշկ Մարինա Խաչատրյանն ասաց.

- Դիմակների կրումը ամռան տապին չափազանց վտանգավոր է: Դիմակ հագնելիս թթվածնի մակարդակը կտրուկ անկում է ունենում, ինչը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների` սկսած շնչառականից, մինչեւ սիրտ-թոքային:

Իսկ ահա ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն այս կարծիքը հայտնեց.

- Իհարկե, դժվար է: Բայց եթե մենք կարողանայինք պահպանել սոցիալական հեռավորություն փողոցներում, գուցե դրա կարիքը չլիներ: Մարդիկ պետք է կատարեն երեք պարզագույն քայլ` կրեն դիմակ, ախտահանեն ձեռքերն ու միմյանց միջեւ պահպանեն սոցիալական հեռավորություն:

Օգտվելով առիթից, պարոն Մկրտչյանից նաեւ փորձեցինք պարզել՝ ինչպե՞ս է գնահատում ներկայումս հայաստանյան կորոնավիրուսային իրավիճակը: Ըստ նրա.

- Հայաստանը հաղթահարել է կորոնավիրուսի պիկը, կորը կամաց-կամաց իջնում է: Բայց իհարկե վիրուսը դեռ շարունակում է, մեղմ ասած, իրեն «լավ միջավայրում զգալ»: Մեր երկիրը երկու հիմնական խնդիր ունի լուծելու: Առաջինը` համավարակը կանխարգելել, եւ երկրորդը՝ մարդկանց բուժել: Կանխարգելման գործիքները, որոնք պետության, նախարարության մակարդակով կիրառվում են, շատ սահմանափակ են՝ հարուցիչի տարածումը արգելափակելու տեսանկյունից: Իսկ գործընթացը բուժօգնության կազմակերպման տեսանկյունից` մասնագիտական բարձր մակարդակի վրա է` ի պատիվ բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի:

Հիշեցնենք նաեւ, որ երեկ դիմակների հետ կապված ՀՀ կառավարությանը դիմեցին նաեւ հայ փաստաբանները՝ «Հանրային բաց տարածքներում միայնակ մարդու կողմից դիմակ կրելու, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու սահմանափակումները վերացնելու» առաջարկով: Ըստ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման. «Տվյալ դեպքում, մարդու շնչելու իրավունքը սահմանափակվել է, որպեսզի դրանով մարդը չվարակի այլ մարդու, կամ չվարակվի այլ մարդուց: Այս միջամտության տրամաբանությունը չի երեւում, երբ պարետը դիմակ կրելու պահանջ է դնում բացօթյա տարածքում միայնակ զբոսնող մարդու առջեւ: Ստացվում է, որ մարդը չի կարող վարակել մեկ այլ մարդու կամ վարակվել նրանից, սակայն պարտավոր է դիմակով շնչել: Տրանսպորտային միջոցում գտնվող ընտանիքի անդամներին դիմակ կրելը պարտադրելը նույնպես չի դիմանում քննադատության, քանի որ ընտանիքի անդամներն իրենց բնակարանում կարող են առանց դիմակ միմյանց հետ շփվել: Միայն այն ենթադրյալ փաստարկը, որ այդ կերպ պետությունը կարող է առավել արդյունավետ վերահսկել ընտանիքի անդամներ չհանդիսացող անձանց տեղափոխությունը տրանսպորտային միջոցով, չի դիմանում քննադատությանը: Ստացվում է, որ պետությունն իր վերահսկողություն կատարելը հեշտացնելու համար մարդուն զրկում է շնչելու իրավունքից...»:

Այն էլ՝ ամառային շոգի պայմաններում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում