«ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐԵՆՑ ՎԱՂԵՄԻ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՑ»

Արխիվ 16-20

Տավուշյան մարտերում հայ զինվորի ցուցաբերած արիության, թշնամու հեռահար նպատակների հետ կապված «Իրավունքը» զրուցել է Արցախի թեմի առաջնորդ ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

- Ի ուրախություն մեզ` պետք է ասեմ, որ Հայոց բանակը մշտապես պատրաստ է իր խնդիրները լուծելու: Մենք մեկ անգամ եւս այս հերթական սադրանքի ժամանակ ապացուցեցինք, որ մեզ հետ զենքի, ուժի լեզվով խոսելը ապարդյուն է: Բայց մենք պետք է միշտ գիտակցենք, որ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ չեն հրաժարվել իրենց վաղեմի նկրտումներից: Այն է՝ զավթել Հայաստանը Արցախի հետ միասին` պանթուրանիզմի նոր խալիֆայություն ստեղծելու համար: Նրանք այդ ծրագրերից հետ չեն կանգնելու, երբեք, իսկ մենք պարտավոր ենք աչալուրջ լինել ցանկացած վայրկյան: Մեր` հայ ազգի պարտականությունն է միավորվել մեր բանակի շուրջ, ցանկացած կերպ սատարել հայ զինվորին: Որովհետեւ, մեր խաղաղության, անվտանգության երաշխավորը միայն Հայոց փառապանց բանակն է, որին փառք եւ պատիվ:

- Սրբազան, այս համատեքստում ինչքանո՞վ եք ճիշտ համարում, որ ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ-ն օրակարգ է բերել «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրից դուրս մղելու թեման:

- Գիտեք, խոստացել էի` ինձ համար այդ ցավոտ թեմային չանդրադառնալ, բայց Ձեզ կպատասխանեմ հակիրճ: «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դպրոցներում դասավանդելու արտոնությունը Արցախում մտցվեց 1991 թվականին` Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ, հետո մեզ ամեն ինչով սատարեց նախագահ Արկադի Ղուկասյանը: Ընդ որում, մենք «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դասավանդում ենք մինչեւ 10-րդ դասարան եւ շատ լավ արդյունքներ ունենք: Տարիների ընթացքում մեր աշակերտները էլ ավելի են արժեւորում իրենց հավատն առ Աստված: Մենք իրավունք չունենք մոռանալ, որ մենք պայքարում ենք ոչ միայն զենքով, այլ` մեր ինքնությամբ, մշակույթով եւ գիտելիքով: Մենք պետք է շատ լավ իմանանք մեր արմատները, իսկ մեր արմատները կապված են նաեւ երկուհազարամյա Հայ առաքելական եկեղեցու հետ: Այս առարկայի դասավանդումը դպրոցներում էլ ավելի է բարձրացնում մեր դիմադրողականությունը: Ես պարզապես ափսոսանք եմ հայտնում, որ փորձում են «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից դուրս մղել, դա ճիշտ չէ: Այսքանը կասեմ:

- Սրբազան, Ձեր պատգամը այսօր սահմանը պաշտպանող մեր զինվորներին, սպայական կազմին:

Նախ, ցանկանում եմ երախտիքս հայտնել մեր հայ զինվորին: Վստահ եմ, որ մեր տղաների մարտական ոգին շատ բարձր է: Հատկապես այսօրվա երիտասարդ զինվորների մոտ, որոնք ծնվել են անկախության, ազատ հայրենիքի պայմաններում: Վստահ եմ, որ մեր սերունդը, մեր քաջարի տղաները ամեն ինչ անելու են, որ ոչ մի ոտնձգություն չլինի: Աստված մեր զինվորներին պահապան, բոլորն էլ լինեն ողջ-առողջ եւ շարունակեն այդ սրբազան առաքելությունը՝ հանուն մեր անվտանգության եւ անկախության:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում