ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ. ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ

Արխիվ 16-20

Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության, ներկայիս իրավիճակի, հակառակորդի խուճապի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ: Փորձագետը նախ անդրադարձավ հակառակորդի դիվերսիոն փորձին եւ այն հայկական կողմից սանձազերծման գործողությանը.

- Իրականում սպասելի էր նմանատիպ ռազմական գործողություն, ավելին` սպասելի էր դեռեւս մի քանի ամիս առաջ: Հիմնական պատճառը Ադրբեջանի ներքաղաքական կյանքում առկա լարվածությունն է: Մյուս կողմից, բանակցային գործընթացում համապատասխան դիրք գրավելու համար էր այս կազմկերպված սադրանքը: Բայց հիմնական պատճառն էր՝ ներքաղաքական կյանքի լարվածությունը տեղափոխել սահմանային լարվածության դաշտ:

- Ինչո՞ւ հենց ՀՀ-ի պետական սահմանը թիրախավորվեց:

- Որովհետեւ, թե՛ Արցախի, թե՛ ՀՀ սահմանի ողջ երկայնքով բնակեցված վայրերը գտնվում են հենց Տավուշի մարզում: Հիմնականում ադրբեջանական այդ քարոզչամեքենայի հիմնական մեխը նա է, որ խուճապ ստեղծվի հայ հասարակության շրջանում: Հիմնական նպատակը հենց դա էր: Ի վերջո, մենք այստեղ ունենք դիրքային բարելավում, ինչի հետ հակառակորդը չի հաշտվում: Հակառակորդը չկարողացավ մարսել այն, որ մենք եւս ՀՀ-ի ներսում կարող ենք իրականացնել ինժեներական աշխատանքներ եւ դիրքային բարելավումներ ունենալ:

- Դուք նշեցիք, որ Ալիեւը նպատակ ունի ներքաղաքական լարվածությունը թուլացնել: Բայց առանց երրորդ երկրի «դաբրոյի» կգնա՞ր նման սադրիչ քայլերի: Առհասարակ, ի՞նչ դերակատարում ուներ Թուրքիան այս սադրանքների մեջ:

- Ճիշտն ասած, ես չեմ տեսնում որեւէ երրորդ երկրի միջամտություն կամ աջակցություն: Այո, Թուրքիան մշտապես Ադրբեջանի կողքին է, սակայն ես չեմ կարծում, որ գոնե այս ռազմական գործողությունները երրորդ կողմի ազդեցության տակ են տեղի ունեցել: Ես հակված եմ այն կարծիքին, որ այս սադրանքները տեղի են ունեցել Ալիեւի ցանկությամբ եւ պահանջով:

 

Ալիեւը փորձ է կատարում փրկել սեփական պատիվը

- Անցած գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է նաեւ Սոթք-Արեգունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ինչո՞վ կբացատրեք սա, արդյոք թշնամին ուզում է ասել, որ կարող է այլ ճակատով եւս հարվա՞ծ հասցնել:

- Իրականում, այո, ճիշտ եք: Սոթք-Արեգունի հատվածը կարծես թե նորություն էր այս հակամարտության երկար պատմության մեջ, որովհետեւ 1994 թվականից ի վեր այս հատվածում հանդարտություն էր տիրում, կրակոցներ չէին հնչում: Իրականում, այո, փորձ է արվում կրկին լարվածություն մտցնել սահմանահատվածում, Ալիեւը փորձ է կատարում փրկել սեփական պատիվը եւ դրան հասնելու համար շարունակելու է դիմել ամենատարբեր սադրանքների:

 

Նախիջեւանում «խաղալը» շատ թանկ կնստի Ալիեւի վրա

- Ալիեւը մարտադաշտ հանեց նաեւ «Յաշմա» էլիտար զորախումբը: Իսկ ահա ՀՀ ՊՆ-ից պնդում են, որ այն լուրջ կորուստներ է կրել: Եթե ադրբեջանական լավագույն ստորաբաժանումներն են նման վիճակում հայտնվում, ըստ Ձեզ, ինչի՞ վրա է հույսը դրել Ալիեւը:

- Պետք է ասեմ, որ Ալիեւի համար իր զինվորի, ինչու ոչ՝ անգամ գեներալի կյանքը արժեք չունի: Ալիեւը նույնիսկ չի բարեհաճել մասնակցել տավուշյան մարտերի ժամանակ զոհված գեներալի թաղման արարողությանը: Իսկապես, ադրբեջանական բանակն այս անգամ եւս կրեց խայտառակ պարտություն, չնայած այն բանին, որ օգտագործվեց գերժամանակակից եւ գերճշգրիտ անօդաչու թռչող սարքերը: Ադրբեջանը մեկ անգամ եւս աշխարհին ապացուցեց, որ զիջում է հայկական բանակին` գրագետ, խելացի եւ պրոֆեսիոնալ զինվորներ ունենալու առումով:

- Պարոն Հովհաննիսյան, Նախիջեւանի ուղղությամբ մտահոգվելու առիթ ունե՞նք այս պահին:

- Նախիջեւանի ուղղությամբ իսկապես լարվածություն նկատվում է, սակայն ես չեմ կարծում, որ այդ կողմից կլինի այնպիսի ռազմական գործողություն, ինչպիսին, օրինակ, տեղի ունեցավ Տավուշի մարզում:

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ, Նախիջեւանը բոլորովին այլ կարգավիճակում եւ բոլորովին այլ հետաքրքրության առարկա է: Նախիջեւանում «խաղալը» շատ թանկ կնստի Ալիեւի վրա: Այնպես որ, ես քիչ հավանական եմ համարում Նախիջեւանի կողմից սադրանքներ: Ըստ իս, հաջորդը փորձելու են թիրախավորել Արցախի հատվածը՝ այս հատվածում որոշակի սադրանքների գնալով:

- Այնուամենայնիվ, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն այս պահին չե՞ք տեսնում, փաստորեն:

- Եթե մենք նկատի ունենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ Արցախի եւ ՀՀ սահմանների ողջ երկայնքով, ապա, այո, ես քիչ հավանական եմ համարում: Որովհետեւ, դա կլինի ոչ միայն Ալիեւի իշխանության, այլ, առհասարակ, Ադրբեջանի Հանրապետության վերջը: Դա շատ ռիսկային է հենց Ալիեւի համար: Այնպես որ, տեղայնացված ռազմական գործողություններ կարող են լինել, բայց լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ չեմ տեսնում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում