Պետք է փաստել նաեւ, որ Պուտինի իշխանութան օրոք Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կոնկրետ դիվերսիֆիկացված են.«ԱԶԱՏ ԽՈՍՔԻ» տաղավարում Դավիթ Ջամալյանն է
Արխիվ 16-20«Պետք է հետեւողականորեն զարգացնենք մեր հարաբերությունները ստրատեգիական դաշնակից ՌԴ-ի եւ Իրանի հետ: Որովհետեւ, այս գերտերությունների ռազմավարական հեռահար շահերը համընկնում են մեր շահերի հետ: Ընթացիկ խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում միշտ էլ կլինեն, բայց հեռահար ստրատեգիական շահերը պետք է միշտ համընկնեն: Մենք բավական կենսունակ ենք, մենք պետք է խելամիտ գտնվենք եւ մեր ստրատեգիական դաշնակիցների հետ մեր հարաբերությունները լավագույնս պահպանենք: Պետք է փաստել նաեւ, որ Պուտինի իշխանութան օրոք Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կոնկրետ դիվերսիֆիկացված են: Տրամաբանությունը հետեւյալն է` այնտեղ, որտեղ մեր տնտեսական շահերը համընկնում են` համագործակցում ենք, բայց տնտեսական համագործակցությունը որեւէ բան չի փոխում աշխարհաքաղաքական մրցակցության մեջ»,- Գայանե Զարգարյանի հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի եթերում այս մասին ասել է ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ:
Մանրամասները «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ» եթերում ստորեւ

