ԿԳՄՍ-Ն ՄՏԱԾՈՒՄ Է ԵԿՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 16-20Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` Հայաստանում անցյալ ուսումնական տարին կարծես թե սառույցի վրա գրվեց: Ամիսներ շարունակ դպրոցականներն ու ուսանողները չհաճախեցին կրթական հաստատություններ, եւ տարին ամփոփվեց հեռավար ուսուցման ծրագրով: Մեր տեղեկություններով` ԿԳՄՍ-ում քննարկվում է նաեւ այն հարցը, որ եկող ուսումնական տարում աշնանային եւ գարնանային արձակուրդները չեղյալ կհամարվեն, քանի որ տեւական ժամանակ աշակերտներն այդպես էլ դպրոց չեն հաճախել: Օդում կախված լուրերի համաձայն` ուսումնական տարվա սկզբին` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հարցը վերջնական կդրվի նախարարի սեղանին:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

