«ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՈՐՈՇԵՑԻՆ ԽԱՂԱԼ ՀԱՊԿ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՀԵՏ»

Արխիվ 16-20

Ուղիղ տասը օր առաջ` հուլիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեցին, սակայն հայկական կողմի նախազգուշացումից հետո վերջիններս, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձան իրենց դիրք: Ժամեր անց Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնեցին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` արդեն կիրառելով հրետանային կրակ, սակայն այն եւս ճնշվեց հայկական կողմից եւ ադրբեջանական կողմը կորուստներ կրելով` հետ շպրտվեց: Մի քանի օր շարունակվող գործողությունների հետեւանքով` կորուստներ ունեցավ նաեւ հայկական կողմը, իհարկե, անհամեմատելի ավելի մեծ էին ադրբեջանական կողմի կորուստները: Վերջին մեկ շաբաթում ռազմական գործողություններին հաջորդեցին դիվանագիտական ճակատում պայքարը` հայտարարությունների եւ միջազգային արձագանքների տեսքով: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքիե զրույցը ռուս քաղաքագետ, հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ ԴԵՆԻՍ ԴՎՈՐՆԻԿՈՎԻ հետ:

 

«ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐԱՑՈՒՄԸ»

Պարոն Դվորնիկով, Մովսես գյուղը եւ ՀՀ Տավուշի մարզի մի շարք այլ գյուղեր հայտնվեցին հրետակոծության տակ: Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած գործողությունները:

Տեղի ունեցածի մի շարք հագամանքներ հաշվի առնելով` կարող ենք ընդգծել, որ սա Ադրբեջանի զինված ուժերի սադրանքն էր ընդդեմ Հայաստանի: Այն անուղղակիորեն հաստատվում է նաեւ այն փորձագիտական խմբի հռետորաբանությամբ, որոնք սովորաբար հանդես են գալիս Բաքվի կողմից: Ոչ մի դեպքում Հայաստանին ձեռնտու չէ իրավիճակի սրացումը եւ լարվածության նոր օջախների ստեղծումը: Բացի այդ, ակնհայտորեն այս ամենն առանց Թուրքիայի առաջնորդ Էրդողանի արկածախնդրության գաղափարների չանցավ, որը կտրուկ ներգրավվել է աշխարհաքաղաքական վերաբաշխման գործընթացի մեջ` համաշխարհային ճգնաժամի ֆոնին:

Որքանո՞վ կատարվածի մեջ իր ազդեցությունն ուներ թուրքական գործոնը, որը վերջերս հայտարարեց, որ անվերապահ աջակցում է Բաքվին եւ պատրաստակամություն հայտնեց միջամտել հակամարտությանը:

Թուրքիայի ներգրավվածությունն ակնհայտ է: Եվ պատահական չէ, որ երկու իրադարձություն համընկավ© հայ-ադրբեջանական սահմանի սադրանքներն ու Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի թանգարանի կարգավիճակի չեղարկումը` փոխարինելով այն մզկիթի: Սրանք ներքին եւ արտաքին ընդարձակման նշաններ են` Թուրքիայի կարգավիճակը փոխելու փորձերի, ինչպես նաեւ նրա տարածքային ու աշխարհաքաղաքական պահանջների: Այս դեպքում Ադրբեջանը հարմար կատարող է:

 

«2016-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ` ԱՐՑԱԽԸ ԴԱՐՁԵԼ Է ԳՐԵԹԵ ԱՆԱՌԻԿ ԱՄՐՈՑ»

Ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի պետական սահմանում տեղի ունեցավ իրավիճակի սրացում, այլ ոչ թե Արցախի կամ Նախիջեւանի ուղղությամբ:

– 2016 թվականի իրադարձություններից հետո` Արցախը դարձել է գրեթե անառիկ ամրոց` լիարժեք տեսանկարահանման համակարգով եւ բազմաթիվ այլ առավելություններով: Ես ռազմական մասնագետ չեմ, բայց ենթադրում եմ, որ տարածքի ընտրությունը նույնպես քաղաքական հաշվարկի արդյունք էր: Անկարան եւ Բաքուն որոշեցին խաղալ ՀԱՊԿ բոլոր անդամների նյարդերի հետ, պառակտում հրահրել եւ փորձել աշխարհի ամրությունը:

Այս առումով` ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱՊԿ-ի չեզոք դիրքորոշմանը Տավուշում ՀՀ պետական սահմանի լարվածության վերաբերյալ:

Ինչպես եւ սպասվում էր: Թե՛ Անկարան, թե՛ Բաքուն հիշում են, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Այս փաստը հետ է նրանց կանգնեցնում շատ գործողություններից` նույնիսկ սրացման պայմաններում: Բացի այդ, կասկած չկա, որ լուրջ աշխատանքներ են ընթանում դիվանագիտական հարաբերությունների մակարդակում: Ինչպիսին էլ լինի հանրային արձագանքը, ՀԱՊԿ երկրների դիվանագետները եզրակացություններ անում են: Այդ թվում` Ադրբեջանի ավանդական դաշնակիցները: Ի դեպ, առաջին հերթին հենց նրանք են տուժում, որովհետեւ Բաքուն պարզապես նրանց հարվածի տակ դրեց իր գործողություններով` ցույց տալով իր բանակցելու անկարողությունն ու անկանխատեսելիությունը:

 

«ՆՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԻ ԲԽՈՒՄ ԲԱՔՎԻ ՇԱՀԵՐԻՑ»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կարող են հրթիռային հարվածներ հասցնել Հայաստանի  Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) վրա: Ի՞նչ կասեք այս մասին:

Սա մարգինալ ժեստ է, որը ցույց է տալիս նրանց վախը: Վաղուց հայտնի է, որ Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են անուղղելի վնաս հասցնել Ադրբեջանի ենթակառուցվածքներին, ներառյալ նավթային պահեստներին ու խողովակաշարերին: Նման սպառնալիքը միանշանակ չի բխում Բաքվի շահերից: Ավելին` ատոմակայանի հետ կապված ցանկացած միջադեպ կվնասի ոչ միայն Հայաստանին, այլեւ հարեւան բոլոր երկրներին:

Այսքանից հետո` միջազգային հանրության համար ակնհա՞յտ է, թե ով է ագրեսորը:

Բոլորն էլ ամեն ինչ հիանալի հասկանում են: Բայց նրանք փորձում են պահպանել ցուցադրական չեզոքություն:

 

«ՀՀ ԶՈՒ-Ն ԳԵՐԱԶԱՆՑ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ»

Ձեր գնահատմամբ` որքանո՞վ սահմանային լարվածությունը կարող էր կապված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում տեղի ունեցող զարգացումների հետ` հաշվի առնելով այն, որ  Իլհամ Ալիեւը սպառնացել էր դուրս գալ բանակցային գործընթացից:

Սա ընդամենը կարող է լինել պատճառներից միայն մեկը: Ալիեւի համար հիմնական հարցը ներքաղաքական կարգավորման խնդիրն էր: Ճգնաժամը շատ ծանր հարվածել էր Ադրբեջանի տնտեսությանը, անհրաժեշտ էր պատճառ, որպեսզի մարդկանց ուշադրությունը սեւեռվի արտաքին սպառնալիքի թեմայի վրա: Եվ նրանք այն գտան:

Ադրբեջանը ռազմատենչ հռետորաբանությամբ հանդես է գալիս նաեւ այսօր: Ի՞նչ գործողություններ կարելի է սպասել այս փուլում:

Հայաստանը շատ նրբանկատորեն եւ իմաստուն կերպով այս հարցը չփորձեց լուծել ՀԱՊԿ-ի մասնակցությամբ: Նախ` սա լրացուցիչ հաղթաթուղթ է, որը կարող է օգտագործվել հակամարտության ընդլայնման դեպքում, եւ երկրորդ` Հայաստանի Զինված ուժերը գերազանց կարողանում է բոլոր սադրանքների տակից դուրս գալ:

 

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱԶԱՏՎԵԼ ԱՇԽԱՐՀԸ ՍԵՎԻ ՈՒ ՍՊԻՏԱԿԻ ԲԱԺԱՆԵԼՈՒՑ»

Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան անտարբեր է այս ամենի նկատմամբ: Սա կարո՞ղ է պայմանավորված լինել հայ-ռուսական հարաբերությունների որոշակի վատթարացումով:

Մոսկվան հաշվարկում է ռիսկերը եւ գործում է որպես քաղաքական մեծ դերակատար: Ինչ վերաբերում է Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերություններին, ապա այս իրավիճակը որոշակի մերձեցման առիթ կարող է դառնալ: Ժամանակն է ազատվել աշխարհը սեւի ու սպիտակի բաժանելուց` բանահյուսական դատողություններ անելով եւ դրա փոխարեն` որոնել համատեղ նախագծեր մշակելու ուղիներ: Ամեն դեպքում, Ռուսաստանը չի լքի Հայաստանին:

Կարո՞ղ է սահմանային լարվածությունը վերածվել լայնամասշտաբ պատերազմի ոչ միայն Տավուշում, այլեւ Արցախում:

Դժվար է ասել: Այս հարցն ավելի լավ է ուղղել ռազմական փորձագետներին: Բայց ադրբեջանական կողմի պահվածքի ընդհանուր տրամաբանությունից ելնելով` պետք է զգոն լինել: Ցանկացած ռազմական գործողությունների մեջ կան լիդերներ եւ առանձին տաքգլուխներ, ովքեր ցանկանում են պարգեւատրվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում