«ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՁԵՎԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ»
Արխիվ 16-20Ինչ գործողություններ կարելի է ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբից, երբ ադրբեջանական կողմից ռազմաշունչ հռետորաբանությունն օր օրի աճում է, իսկ ՀՀ-Ադրբեջան սահմանային ռազմական գործողություններից անցել է արդեն 10 օր: Այս հարցադրմամբ «Իրավունքը» դիմեց ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻՆ: Նրա գնահատմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխարհաքաղաքական նշանակությունը հավասար է զրոյի:
– Կարծում եմ` արեւմտյան քաղաքական գործիչներին ամենեւին էլ պետք չէ ուշադրություն դարձնել: Ինչպես եւ ուշադրություն չպետք է դարձնել Ադրբեջանից կամ Թուրքիայից հնչող ռազմատենչ հռետորաբանության աճին: Հիշե՛ք, բոլոր ամենալուրջ գործողությունները միշտ տեղի են ունենում ձեւական կառույցներից դուրս:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:

