ՏԱՎՈՒՇԻՑ ԱՆՑՈՒՄ ԼԵՎՈՆ-ԺԻՐՈ «ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Արխիվ 16-20

Տավուշյան բախումները մտել են հանդարտեցման փուլ, ավելի ճիշտ, գոնե այս պահի դրությամբ արդեն գործնականում մարել են: Բայց ահա «Սասնա ծռեր» կոչվող կառույցը, որը թեժ մարտերի փուլում ծպտուն անգամ չհանեց, իրավիճակի հանդարտվելուն պես մեջ ընկավ. այդ կառույցի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում 8 հարց է ուղղել ռազմաքաղաքական ղեկավարությանը:

 

 

ԼԵՎՈՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ «ՎԱՌԵՑ»

Բայց մինչ Ժիրոյի հարցերին հասնելը, հետեւյալ  հանգամանքը եւս հաշվի առնենք: Նրանից ժամեր առաջ իրեն հիշեցնել տվեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սա, թերեւս, ԼՏՊ-ի ամենաանհամ ելույթներից մեկը կարելի է համարել, ինչը խոսում է այն մասին, որ գործել է հանպատրաստի: Ասածից  կարելի է սա հասկանալ. ծերուկը փորձում է խորհուրդ տալ, թե պետք չէ համացանցային լուրերին շատ հավատալ, առավել եւս, եթե դրանք պատերազմական թեմատիկայով են: Իհարկե, նաեւ զավեշտի է նմանվում. կեղծ լուրերի եւ թվերի մասնագետ Լեւոնը խոսում է կեղծ լուրերի դեմ: Բայց այլ հարց կա՝ իսկ ինչո՞ւ հանկարծ ԼՏՊ-ն այսքան անհանգստացավ մարտադաշտից եկող ու համացանցով տարածվող լուրերով, հատկապես ո՞ր լուրն է փորձում ցույց տալ, թե կեղծ է...

Ու երբ դրան հաջորդեց Ժիրոյի ելույթը, շատ բան սկսեց հասկանալի դառնալ: Թեեւ Ժիրոն ԼՏՊ-ի մասին բառ անգամ չասաց, բայց ահա լեւոնական թեւը մի ամբողջ արշավ սկսեց ժիրոյական թեւի դեմ: Հասան մինչեւ միմյանց դավաճան համարելու աստիճան, թեեւ այս դեպքում երկու թեւերին էլ կարելի է հավատալ: Սակայն հակաժիրոյական այդ արշավով լեւոնականներն իրենք իրենց «վառեցին»: Այսպես, հիշեցնենք, թե ինչ է ուզում Ժիրոն:

Նա պետությունից պահանջում է այս հարցերի պատասխանը.

«1) Ինչո՞ւ է խորհրդավոր լռություն տիրում Տավուշի սահմանում տեղի ունեցող ռազմաքաղաքական անցուդարձի առթիվ: Ո՞րն է գաղտնապահության եւ ժողովրդին անորոշության մեջ թողնելու նպատակը: Թշնամին հաստատապես գիտի, թե ինչ է տեղի ունեցել, մեր ժողովրդից ինչո՞ւ եք գաղտնի պահում:

2) Ի՞նչ պայմաններում եւ ի՞նչ պայմաններով հաստատվեց հրադադար:

3) Կա՞ն արդյոք հրադադարի հաստատման գործընթացում օտար միջնորդ(ներ), եթե կան, ապա ո՞վ(քե՞ր): Եղե՞լ է արդյոք նրա(նց) կողմից ճնշում Հայաստանի վրա, եթե այո, ապա ինչպիսի՞:

4) Ի՞նչ տարածքային եւ դիրքային ձեռքբերում ունենք:

5) Հայկական բանակը ազատագրե՞լ է Սեւաքար (Ղարադաշ) բարձունքը:

6) Եթե ազատագրել է, ապա նրա վրա արդեն հայկական բանակը դիրքավորվա՞ծ է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ինչու:

7) Եթե չի ազատագրել, ապա թշնամու դիրքերը դեռեւս մնո՞ւմ են բարձունքում, թե՞ թշնամին լքել է այն: Եվ, եթե լքել է, ապա ինչո՞ւ մենք չենք դիրքավորվել այնտեղ:

8) Եթե հայկական բանակը չի ազատագրել Սեւաքարը, թշնամին էլ այնտեղ է, բայց մենք վերահսկում ենք դեպի նրա բարձունքը տանող ճանապարհը, ապա ի՞նչ հրաման է տրված մեր դիրքապահներին՝ թույլ տա՞լ, որ թշնամին ազատորեն սնունդ ու զենք մատակարարի Սեւաքարի վրա նստած իր դիրքապահներին եւ չխոչընդոտի նրանց հերթափոխը, թե՞ փակել անցուդարձը եւ թշնամուն պահել շրջափակման մեջ»:

Ապա Սէֆիլյանն անցնում է վատ թաքցված սպառնալիքի. «Ճշմարիտ եւ արդար կլինիոր ժողովուրդը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից լսի դրանք: Հակառակ պարագայում, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք կամփոփենք իրականության մասին առկա տեղեկությունը եւ կներկայացնենք մեր ժողովրդին»:

Տրամաբանորեն, այս ամենից Լեւոնը պետք է բորբոքվելու ու Ժիրոյի վրա գրոհելու առիթ չունենար: Ժիրոն իր համար պետությունից ինչ-որ հարցերի պատասխան է պահանջում ու մի թեթեւ սպառնում, ԼՏՊ-ի ի՞նչ գործն է: Կամ եթե պարզվում է, որ ԼՏՊ-ի գործն է, ուրեմն պետք է այս միակ հետեւությանը գանք՝ Լեւոնն իրեն է համարում պետություն, այսինքն, որ այդ հարցերն իրեն են հղված, եւ Ժիրոյի ակնարկը, թե՝ իմացածներս կասենք, իրեն ուղղված սպառնալիք է: Իհարկե, այս տարբերակը կարող է խելքին մոտ լինել. ի վերջո, չմոռանանք, որ Նիկոլին համարում են ԼՏՊ-ի քաղաքական հոգեզավակը: Ընդ որում, տավուշյան բախումների շրջանակներում, այդ հոգեզավակության հարցը կարող է շատ ավելի խորը ենթադրությունների տանել: Այսպես, նախ չմոռանանք, որ մեկ այլ զավեշտական կերպարի՝ Արման Բաբաջանյանի միջոցով դեռ միայն վերջերս էր վերստին օրակարգ մտել ԼՏՊ-ի ամենահակահայկական տեսություններից մեկը՝ «Պատերազմ, թե՝ խաղաղությունը», որով նա դեռ 1990-ականների կեսերից է փորձում արցախյան հարցը լուծել՝ Արցախն Ադրբեջանի կազմ հանձնելու եւ Թուրքիայի հետ «եղբայրական» հարաբերություններ հաստատելու միջոցով: Թե դա իրականում ում հին ծրագրերն են, դա եւս վաղուց հասկանալի է դարձել: Գաղափարական առումով այդ ծրագիրը ենթադրում է Անկարայի վերահսկողությամբ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա գծի ստեղծում, որը կվերածվի պատնեշի ՌԴ-Իրան ուղղության համար: Եվ հիշեցնենք, որ երկար դադարից հետո այդ նույն գաղափարը պաշտոնապես առաջ քաշեց տխրահռչակ Բոլթոնը՝ «Հողեր՝ խաղաղության դիմաց» բանաձեւի տեսքով: Սակայն այդ ծրագրի իրականացմանը մեկ «չնչին» հանգամանք է խանգարում՝ Հայաստանի ռուսական ռազմաբազան: Ճիշտ է, արցախյան պատերազմի տարիներին հենց  ԼՏՊ-ն էր, որ Մոսկվային ուղղված համառ խնդրանքներից հետո կարողացավ բազան պահել: Սակայն հետպատերազմյան հենց առաջին տարիներին  օրակարգ բերված «Պատերազմ, թե՝ խաղաղություն» գաղափարախոսությունը եթե ընդունվեր, ապա ռուսական ռազմաբազայի հեռացնելու հարցը գրեթե մեխանիկորեն կլուծվեր ¥այնպես, ինչպես տեղի ունեցավ Վրաստանում ռուսների ռազմաբազայի հետ¤: Բայց այն ժամանակ չստացվեց, ռուսական բազայի փոխարեն ԼՏՊ-ին հեռացրին: Եվ 20 տարի անց վերջապես հնարավորություն ստեղծվեց այդ պլաններն օրակարգ վերադարձնել:

«ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»

Արդյունքում, վերջին շաբաթներին մեկը մյուսի հետեւից հակառուսական ծրագրեր են բերվում հայաստանյան օրակարգ, եւ կորոնավիրուսի քողի տակ նրանցից շատերն արագ-արագ «դակվում» են ԱԺ-ում: Տեսականորեն կարելի է նաեւ այդպես «դակել»  ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը: Բայց հաստատ անգամ Լեւոնն է հասկանում՝ քանի դեռ կա արցախյան հարցը, ռազմաբազայի թեման օրակարգ բերելը միանգամից կպայթեցնի ողջ Հայաստանը, անգամ պողոսաց դասն այս իրավիճակում դուրս կգա փողոց՝ Նիկոլին քշելու պահանջով: Բայց նաեւ շտապել է պետք: Ռուսներն աչքի առաջ ուժեղանում են, իսկ իրենց վերջին սահմանադրական փոփոխությունները եկան հուշելու, որ հետկորոնավիրուսային փուլում Մոսկվան արտաքին քաղաքականության հիմնական ծանրության կենտրոններից մեկը կդարձնի իր երբեմնի վերահսկողության գոտիներում դիրքերն  առավելագույնս ամրապնդելու խնդիրը: Բայց ահա Արցախն  այն կտրուկ կերպով մերժեց: Այս իրավիճակում պատահակա՞ն էր, որ արցախյան ճակատի փոխարեն, բախումներ սկսվեցին տավուշյան սահմանին: Մի կողմից, սա հարված էր ՀԱՊԿ-ին: Մյուս կողմից, ռեալ վտանգ էր առաջացրել, որ կարող է Թուրքիայի ռազմական միջամտությանը հանգեցնել: Իսկ թե ուր կտաներ թուրք-ռուսական բախումը, կարելի է երեւակայել, ընդ որում, նման սցենարի դեպքում դրսի  եւ ներսի սորոսները հաստատ ուրախությունից վեր-վեր կթռչեին: Ու այդ սցենարը ռեալ էր. թուրքական հարձակման դեպքում Մոսկվան ¥նաեւ Իրանը¤, անկախ տավուշյան բախումների նախապատմությունից, իհարկե, ձեռքերը ծալած չէր նստի, հաշվի առնելով այն ահռելի վտանգը, որն առաջանում է ՌԴ-ի համար, եթե հանկարծ թուրքական բանակը կարողանա մտնել Հայաստան: Եվ այն, որ ողջ Հարավային ռազմական օկրուգը ապրիլի 17-ից սկսած անձամբ ՌԴ ԳՇ պետի  մասնակցությամբ «մարտական պատրաստության հանկարծակի համալիր ստուգում» անվան տակ սկսեց մասշտաբային զինավարժանքներ՝ սկսած Թուրքիայի սահմաններից մինչեւ Ադրբեջանի սահմաններ ¥ընդ որում, զորավարժանքների մեջ ներառելով նաեւ միջուկային զենքից հետո աշխարհում ամենահզորը համարվող «Տորնադոհամակարգեր¤, անշուշտ, Թուրքիային զսպելու միջոց էր, եւ նպատակին հասավ:

 

ԻՆՉՈՒ ԷԻՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՑԵԼ  ՌՈՒՍՆԵՐԸ

Բայց միաժամանակ, այս օրերին Մոսկվայից հայաստանյան իշխանություններին ուղղված ծանր հարվածները եւս պատահական չես համարի: Ժիրոյի հիշատակված հարցադրումներն այդ ուղղությամբ բազմանշանակ ակնարկներ են: Այսպիսով, արեւմտամերձ տվյալ կառույցը պնդում է, որ տավուշյան մարտերի շուրջ կան գաղտնի զարգացումներ, սակայն այդ գաղտնապահությունը վերաբերում է ոչ թե հակառակորդին կամ այլ ուժերին, այլ՝ հայ ժողովրդին: Ընդ որում` նկատենք, որ բերված հարցադրումները միանգամայն օբյեկտիվ են. հրապարակավ շատ է խոսվել հայկական ուժերի կողմից հակառակորդի որոշ պոստեր, մասնավորապես՝ Սէֆիլյանի ասած, Ղարադաշը գրավելու, ադրբեջանական նավթագազամուղերն ու դեպի Թուրքիա տանող երկաթուղին ուղիղ նշանառության տակ առնելու մասին: Սակայն, չնայած այդ հայտարարությունների առատությանը, հայաստանյան պաշտպանական գերատեսչությունն այդպես էլ որեւէ մեկնաբանություն չի տալիս: Այն  դեպքում, երբ մի շարք արտաքին աղբյուրներ հենց դա են համարում տավուշյան բախումների սկիզբ: Այսինքն, որ հայկական ուժերը զբաղեցրել են մինչ այս չեզոք համարվող մեկ-երկու դիրքեր, հենց դրանց է բախվել հետախուզության եկած ազերիների «Վիլիսը»: Ավելին, մի շարք աղբյուրներ այն կարծիքին են, որ հենց դա է Մոսկվայի` դժգոհության պատճառը. մեկ դիրքի  պատճառով իրենք ներքաշվել են նախ՝ հարավկովկասյան խաղատախտակին բարդ վիճակի մեջ, ապա՝ հայտնվել Անկարայի հետ հնարավոր բախման շեմին: Ընդ որում, «պոստը» գրավվել է, թե՝ ոչ, նման տվյալը գաղտնիք չէ ոչ թշնամու եւ ոչ էլ արտաքին ուժերի համար: Այսինքն, ՀՀ ՊՆ-ի մեկնաբանությունը, եթե դիրքը չի գրավել, պետք էր դրսի այդ բոլոր մեղադրանքներին պատասխանելու համար: Կամ, եթե գրավվել է, ապա պետք է հայ ժողովրդին բացատրել դրա իմաստը. ի վերջո, երկիրը հայտնվել է մեծ պատերազմի շեմին, ունեցել ենք մարտական կորուստներ, հանուն ինչի՞Բայց ոչ, դեռ պաշտոնական հստակ մեկնաբանություն չկա, ինչն ավելի նման է հենց մեր ժողովրդից իրավիճակը թաքցնելու: Բայց վերադառնանք ԼՏՊ-ին: Եթե հանկարծ պատերազմը մարելու փոխարեն ծավալվեր, ապա դա «Պատերազմ, թե՝ խաղաղությունը» կյանքի կոչելու լավ առիթ էր դառնում: Չնայած, Մոսկվան այս անգամ էլ միանգամայն կոշտ կերպով իր շահերը պարզ ցույց տվեց ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմին, այնպես էլ մեր իշխանական վերնախավին: Եվ վերջ, ամեն ինչ կանգ առավ: Հասկանալի է, սա  նաեւ դրսի գլոբալիստների համար է ձախողում. ոչ մի ռազմավարական խնդիր չլուծվեց, իսկ Թուրքիայի պատերազմական սպառնալիքները Հայաստանի բնակչության աչքին հերթական անգամ արժեւորեցին ռուսական ռազմաբազայի կենսական նշանակությունը: Բայց եթե սորոսները դժգոհ  են, պետք է որ  դժգոհ լինեն նաեւ նրանցից փող ստացողները: Ուրեմն, պատահակա՞ն է, որ հենց այս հանդարտեցման փուլում Սէֆիլյանը որոշեց բազմանշանակ հարցեր տալ ու սպառնալ բացահայտումներով: Կամ պատահակա՞ն է, որ նման սպառնալիքն այդպես անհանգստացրեց ԼՏՊ-ին: Վերջապես, ինչո՞ւ են լեւոնականները Ժիրոյին դավաճան «սարքում», որ սպառնում է փակագծե՞ր բացել...

Չնայած, որոշ փակագծեր բացվեցին: Այսպես, Ժիրոյի հավատարիմ կուսակցական ընկեր ու նրանից էլ թունդ արեւմտամետ Վարուժան Ավետիսյանն իր մի հարցազրույցում նախ հերթական անգամ ֆիքսեց, թե որն է գլոբալ ծրագրի նպատակը: Նրա խոսքով, ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը «բռնապետական ռեժիմներն ու նրանց գոյատեւումը երկարաձգելու կամ կայսերական ծրագրերն իրականացնելու համար ստեսծված կազմակերպություններ» են»: Հետեւաբար. «Մենք շուտափույթ կերպով Հայաստանն ինքնիշխանացնելու խնդիր ունենք»: Բայց ինչի՞ համար է առաջարկում մի բան, որը, ակնհայտորեն, թուրքական զորքերի համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի Երեւան: Ավետիսյանը պարզ ակնարկում է, թե պետք չէ անգամ պատերազմի սպառնալիքի դեպքում դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ. «Այդպիսի դիմումները կարող են ջուր լցնել լավրովյան պլանի իրականացման գործընթացի ջրաղացին»: Իսկ ինչո՞վ «լավրովյան պլանը» նրա դուրը չի գալիս: Ըստ Ավետիսյանի, ՀԱՊԿ-ին դիմելու արդյունքում. «Հնարավորություն կստեղծենք լեգիտիմացնել այն ամենամեծ վտանգը իրականություն դարձնելը, որպեսին է ռուսական զորքերի տեղակայումն է Արցախում»:

Այսինքն, ավելի լավ է մտնել մեծ պատերազմի մեջ, Հայաստանի արեւմտյան սահմանների պաշտպանությունից հեռացնել ռուսներին, երկիրը ենթարկել թուրքական ռազմական ագրեսիայի վտանգին, մի խոսքով՝ երկիրը ոչնչացնել, քան հնարավորություն տալ, որ ռուսական զորքերը տեղակայվեն Արցախի սահմանին: Եվ նկատենք, այն պահին, երբ հակառուսական հիստերիան հերթական անգամ մեր արեւմտամոլները միացրեցին, գրեթե այդ փուլին էինք հասնում՝ Ալիեւ-Փաշինյան բանակցություններին: Դրա համա՞ր է Ժիրոն կատաղել, որ դիմեցին ՀԱՊԿ-ի՞ն, որ Մոսկվան այս անգամ է՞լ մեծ պատերազմը կանխեց: Համենայնդեպս, սորոսները հաստատ դրանից կկատաղեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում