Ուզում եք մարդիկ փողոցներում ուշաթափվե՞ն․ դադարեցրե´ք բաց տարածքներում դիմակ կրելու ֆարսը. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանության ներկայացուցիչներին

Արխիվ 16-20

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բաց տարածքներում դիմակ կրելու՝ պարետատան սահմանափակմանը։ Նա մասնավորապես նշել է, որ բաց տարածքներում դիմակ կրելու աբսուրդը գնալով խորանում է և շատ քաղաքացիների մոտ խորացնում լրջագույն առողջական խնդիրներ։ Գրառումը՝ ստորև․

«Բաց տարածքներում դիմակ կրելու աբսուրդը գնալով խորանում է և իր հետ խորացնում շատ և շատ քաղաքացիների մոտ լրջագույն առողջական խնդիրներ։ Եթե որոշ սուբեկտների կարծիքով դիմակ չկրողը հանցագործ է, իմ կարծիքով, բաց տարածքներում դիմակ պարտադրողները շատ ավելի լուրջ վնաս են հասցնում քաղաքացիների կյանքին: Եվ, երեկ, երբ ջերմաստիճանը 40-42 էր, ոստիկանները հրահանգավորված ռեյդեր էին իրականացնում` շատ լավ հասկանալով, որ բազմաթիվ քաղաքացիներ երբեմն իջեցնում են դիմակներ` շնչահեղձ լինելուց խուսափելու համար: Սա արդեն կարելի է բնութագրել որպես, ինչու ոչ, թշնամական մոտեցում: Ի՞նչ եք ուզում: Ուզում եք մարդիկ փողոցներում ուշաթափվե՞ն:

Ավելի քան երկու ամիս է, ինչ ամենուր պարտադիր է դիմակ կրելը, բայց, արի ու տես, թվերը չեն նվազում: Վստահեցնում եմ, որ շուրջ 1-2%-ն է, որ բաց տարածքներում դիմակ չի կրում: Չե՞ք հասկանում, որ պայքարի միջոցը, որն ընտրվել է, ավելի շատ բացասական հետևանքներ ունի, քան դրական: Էլ չեմ խոսում բազմաթիվ իշխանական պատգամավորների մասին, ովքեր օրենքի ջատագով են և, դիմակի կոչը շուրթերին, տասնյակներով վարակվեցին: Չէ, չեմ ուզում մտածել, որ օրենք չխախտելու կոչով կուրծք ծեծողներն օրինազանց են:

Դադարեցրե´ք բաց տարածքներում դիմակ կրելու ֆարսը: Խոսե´ք և կարծիք հարցրե´ք հարյուրավոր բժիշկերից: Սա շատ խորքային էֆֆեկտ է տալու:

Հ. Գ. Եթե միտում կա մարդկանց զուտ տուգանելու, առաջարկում եմ, ինչպես Չիպոլինո մուլտֆիլմում է, տուգանք մտցնել օդ շնչելու և տեղումների համար»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում