Մասնագետի կանխատեսում. Կորոնավիրուսի երկրորդ ալիքը պակաս դաժան կլինի

Արխիվ 16-20

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի երկրորդ ալիքը պակաս դաժան կլինի, քան առաջինը, քանի որ վիրուսը զգալիորեն թուլացած կլինի ամառային ամիսներին ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ: Այսպիսի կարծիք է հայտնել իմունաբան, Միլանի պետական համալսարանի պրոֆեսոր Մարիո Կլերիչին:

Մարիո Կլերիչին ղեկավարել է Միլանի պետհամալսարանի իմունաբանների եւ Իտալիայի Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի (INAF) մասնագետների համատեղ հետազոտությունը, որը նվիրված էր կորոնավիրուսի վրա արեգակի սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության խնդրին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հետազոտության արդյունքների նախնական հրապարակումը կատարվել էր հունիսին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ փոքր չափաքանակով ուլտրամանուշակագույնի ազդեցությունը տառացիորեն հաշված վայրկյանների ընթացքում կարող է նոր կորոնավիրուսը լիակատար ապաակտիվացման բերել: Գիտնականները նաեւ կապ են հայտնաբերել արեգակնային ճառագայթման մակարդակի եւ աշխարհի տարբեր տարածաշրջաններում համաճարակաբանական իրավիճակի միջեւ. կոնկրետ վայրում որքան բարձր էր ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը, այնքան այնտեղ ավելի քիչ էին գրանցվում կորոնավիրուսով վարակման դեպքեր:

Կլերիչիի խոսքով՝ դեռեւս դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա աշնանը, եւ կլինի՞ արդյոք կորոնավիրուսի երկրորդ ալիք: Մասնագետն ինքը կարծում է, որ կլինի, բայց ամռանից հետո կլինի «զգալիորեն ավելի թեթեւ, քան այն, որի հետ ստիպված էինք գործ ունենալ գարնանը»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում