ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Արխիվ 16-20Բժիշկները, քաղհասարակության ակտիվիստները, քաղաքական գործիչներն ահազանգում են, որ 40 աստիճան շոգին դրսում դիմակ կրելը հղի է անկանխատեսելի աղողջական վնասով, եւ հորդորում են վերացնել այս աբսուրդը: Այդ հորդորներին Նիկոլը պատասխանում է շատ ցինիկ արարքով` կառավարության շենքի մատույցներով ցուցադրական ոստիկանական բիրտ բռնությամբ երիտասարդ աղջիկների նկատմամբ: Այս ահավոր շոգին դիմակները հանած աղջիկներին ոստիկանները ձեռնաշղթաներով տարան «քաղմաս»: Այդ զազրելի տեսարանի տեսանյութն անտարբեր չթողեց գործնականում ոչ ոքի...
ԲԱՑԱՐՁԱԿ ՍԱԴԻԶՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ֆյուրերիկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունի: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում` նշելով, որ, այնուամենայնիվ, չպետք է թուլացնել զգոնությունը: «Հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետեւողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար: Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը»,- գրել է Փաշինյանը: Իր այդ հայտարարության համար նա ընտրել է հենց այն պահը, երբ օդի ջերմաստիճանը հասավ +40-ի, ու դնչկալ կրելը դառավ լրիվ անտանելի, եւ «ավելի հետեւողական» դառնալը դարձավ հրահանգ ոստիկաններին` ամենայն դաժանությամբ «ասֆալտին փռել» դնչկալ չկրողներին` չխնայելով ո՛չ տարիք, ո՛չ սեռ...
Ի դեպ, նոր չէ, որ գոյացել է առավել անբարոյականացած ոստիկանների շերտ, որը թիրախավորում է հենց կանանց եւ աղջիկներին: Մի կողմից` տղամարդկանց, հատկապես երիտասարդ եւ ուժեղ տղամարդկանց «տուգանքի մատերիալ» սարքելը կապված է որոշակի որոշակի ռիսկերի հետ, մյուս կողմից` հավանաբար այդ մոտեցումը խրախուսվում է խունտայի կողմից, որպեսզի քայլ առ քայլ վերացվի գեղեցիկ սեռի նկատմամբ նրբանկատ լինելու ավանդույթը եւ հարված հասցվի նաեւ կանացիությանը: Դրա սկիզբը դրվել էր դեռ 2018-ին, երբ քայլասերվածները սկսեցին արագ տեմպերով բուծել համացանցում սեռական հայհոյանքներ գրող կանանց կոնտինգենտը: Իսկ դիմակ չկրելու համար աղջիկներին ձեռնաշղթայով տանելը հետապնդում է նաեւ շատ պրիմիտիվ նպատակ, որը տեղավորվում է դնչկալների միջոցով մարդկանց ահաբեկելու, կոտրելու, ստրկացելու տրամաբանության մեջ: Սակայն դա չէր կարող չբերել ըմբոստացմանը, եւ արդեն շրջանառվում է «Հանի՛ր դիմակը, փրկի՛ր կյանքդ» կարգախոսը: Համացանցում էլ մեկնարկել է ֆլեշմոբ` քաղաքացիները հրապարակավ հայտարարում են, որ հրաժարվում են կատարել դրսում դիմակ կրելու հակաօրինական պահանջը, ինչպես նաեւ հրաժարվում են մուծել հակաօրինական տուգանքները: Ի դեպ, որոշ իրավաբաններ, մասնավորապես Արթուր Ղազինյանը, ընդհանրապես հայտարարում են պարետի ինստիտուտի ապօրինության մասին. «Վստահաբար կարելի է եզրակացնել եւ արձանագրել, որ պարետի` մինչ այս պահն ընդունած որոշումներն իրավական առումով առոչինչ կամ կատարման համարժեք իրավական հիմք չունեցող փաստաթղթեր են, որպիսի փաստին կարելի է գնահատական տալ ինչպես վարչաիրավական կամ կարգապահական ներգործության միջոցների կիրառմամբ, այնպես էլ անհրաժեշտ հատկանիշների առկայության դեպքում քրեաիրավական հատկանիշների ենթադրյալ առկայության գնահատմամբ: Նշված որոշումներով սահմանված պահանջների խախտման վերաբերյալ ցանկացած վարչական ակտ կարող է վերացվել վարչադատավարական կարգով»:
ՍՊԱՅԻ ՊԱՏԻ՞Վ` ՉԷ՛, ՉԵ՛ՆՔ ԼՍԵԼ
ԵՎ ահա նոր խայտառակություն` Աննա Հակոբյանը հրապարակում է լուսանկար, ուր սպան պատվի է առնում իրեն: Լուսանկարին կից Աննա Հակոբյանը գրել էր. «Արտակարգ իրավիճակների նախարարությունը պիլոտային ծրագիր է իրականացնում սահմանամերձ մի քանի գյուղում, նաեւ` Մովսեսում: Լուսանկարում` կենտրոնակայանն է, այսինքն համայնքապետարանի շենքի մի մասը, որ տրամադրվել է ԱԻՆ-ի անձնակազմին: Իմ այցի ընթացքում անձնակազմից երկու փրկարար դաշտում ծառայություն էին իրականացնում, հսկում էին, որպեսզի գյուղացին ապահով իր դաշտի գործն անի»:
Բայց չէ՞ որ Աննա Հակոբյանը ոչ մի պաշտոնական կարգավիճակ չունի: Ավելին` բավականին շատ սպաներ դուրս են եկել ուժային կառույցներից, որպեսզի զերծ մնան բանակից թռած Նիկոլին պատվի առնելը: Իսկ հիմա բանը հասավ Նիկոլի կնոջը պատվի առնելուն: Դա ի՞նչ շարունակություն կունենա, հաջորդ քայլով պատվի են առնելու Նիկոլի զավակների՞ն, իսկ հետո նաեւ նրա ամբողջ ազգուտակի՞ն... Դա այլ կերպ չի կարելի ընկալել, որպես բանակի եւ այլ ուժային կառույցների կանխամտածված ստորացում եւ բարոյազրկում: Եվ այդ այլանդակության ֆոնին առավել քան կեղծավոր են հնչում Նիկոլի եւ ընդհանրապես ամբողջ քայլասերված բոլուկի` բանակին փառաբանող ելույթները: Իրականում խունտան ձգտում է ընդհանրապես բարոյապես ոչնչացնել սպայական ինստիտուտը, այն քայլ առ քայլ փոխարինելով «Կամուֆլյաժե բիկինի» կրող անբարո կամ անսեռ արարածներով: Քաղաքագետ Միհրան Հակոբյանն իրավացիորեն արձանագրում է. «Փաստացի, հայերի պետության մեջ կոմֆորտ զոնայում ապրելու իրավունք ունեն Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը, եւ տրասֆեստիտ կարաբինաները: Մնացածը` ըստ Նիկոլի ընտանիքապետության տրամաբանության` ասֆալտին փռվելու, տուգանվելու եւ ստորացվելու առարկա են... «Նոր» Հայաստանի վարչապետի տիկինը կամուֆլյաժը հագին սահմանամերձ գյուղերում ֆոտոսեսիաներ է անում, իսկ զինվորին ստիպում են, որ ոչ մի պաշտոն, կրկնում եմ` ոչ մի պաշտոն չունեցող վարչապետի տիկնոջը պատվի առնի: Ալիեւենք ավելի ազնիվ են. ի տարբերություն սրանց` Մեհրիբանին պաշտոն են տվել ու մայմունություն չեն անում, թե բացի իրենցից ինչ-որ մեկը կարող է իրեն այդ երկրում մարդ զգալ: Ու թող ոչ մեկն այլեւ չհամարձակվի խոսել լեգիտիմությունից. Նիկոլ Փաշինյանին երկիրը խոզանոցի վերածելու մանդատ ոչ մեկը չէր տվել»: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ լրացնում է Միհրան Հակոբյանի միտքը. «Դուք եք ադրբեջանական 5-րդ շարասյունը, պարոն եւ տիկին Փաշինյաններ ու շատ մոտ ապագայում դուք ու ձեր բանակից թռածները, ձեր տասովչիկ «բլոգերներախառը» հայտնվելու եք ձեր արժանի վայրում»:
Ինչեւէ, փաստ է` կործանման դատապարտվածի պնդերեսությամբ դիմակահանդեսի գերագույն գլխավոր հրամանատարը կործանման է տանում նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Նրան ժամ առաջ կանգնեցնելու ժամանակն է, մնացյալն ունայնություն է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

