ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Արխիվ 16-20

ԽՈՅԵՐ

Այսօր պետք է ձեր սիրելիին ապացուցեք, որ դուք լավագույնն եք, միակն  ու անկրկնելին, եւ նա երբեք ձեզնից ավելի լավին չի գտնի։ Միայն այդ պարագայում նա կսկսի գնահատել ձեզ այնպես, ինչպես դուք եք ցանկանում եւ ակնկալում։

ՑԼԵՐ

Հուլիսի 22-ին հնարավոր է, որ ձեր՝ կոտրված սրտերի հավաքածուի մեջ ավելանա եւս մեկը։ Աստղերը խորհուրդ են տալիս, բոլորի նման այս թեկնածուն նույն բախտին չարժանացնել։ Միգուցե նրան հետ պետք է ա՞յլ կերպ վարվել, ա՞յլ հարաբերություններ սկսել։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը ստիպված չի լինի երկար-բարակ բացատրել, թե ինչ է ցանկանում, քանզի կես խոսքից հասկանալու եք նրան։ Սակայն հավանականությունը մեծ է, որ սխալ եզրակացություններ կանեք։ Ուշադիր եղեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հուլիսի 22-ին ձեր սիրելին շատ թախծոտ ու միայնակ կզգա իրեն, եւ միայն դուք կարող եք բարձրացնել նրա տրամադրությունը։ Դրա համար դուք նույնիսկ կարող եք չհարցնել նրա տխրության պատճառը կամ հոգեկան վիճակը։ Պարզապես կողքին եղեք, գրկեք ու համբուրեք նրան։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ կարեւոր կլինի, որ դուք հասկանաք կամ գոնե ձեւացնեք, թե հասկանում եք նրան։ Հակառակ դեպքում շատ հավանական է, որ նա վիրավորվի ձեզնից ու հարցականի տակ դնի ձեր հարաբերությունները։ Ավելի անկեղծ ու նրբանկատ եղեք այսօր։

ԿՈՒՅՍԵՐ

Հուլիսի 22-ին փոփոխությունների կարիք կզգաք, բայց ցավոք, այդ ցանկությունը շատ դժվար իրականանալի կթվան։ Կամ ժամանակ չեք ունենա, կամ ուժ, կամ ձեր սիրելի էակը կխոչընդոտի ձեր քայլերին։ Սակայն պետք չէ հուսահատվել, քանզի նույնը կարելի է փորձել նաեւ վաղը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ընտանիքի անդամների եւ ամենամտերիմների հետ տոնելու առիթ կլինի՝ թեկուզ տարաձայնություններից հետո հաշտեցում կամ իսկապես ինչ-որ հատկանշական իրադարձություն տեղի կունենա։ Եվ տոնը պետք է նշել գեղեցիկ ու առատ սեղանի շուրջ՝ չխնայելով ժպիտն ու ջերմ խոսքերը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Արդեն կարոտե՞լ եք ձեր սիրելի էակին՝ չնայած այդքան էլ վաղուց չեք բաժանվել միմյանցից։ Առանց հապաղելու զանգեք, գրեք, իսկ ավելի նախընըրելի է՝ այցելեք նրան եւ ասեք այն ամենը, ինչ կուտակել եք սրտի խորքում։  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հոգնածություն կզգաք եւ կհասկանաք, որ արդեն վաղուց ձանձրացել եք ձեր կյանքի այս ռիթմից։ Դուք հանգստության եւ խաղաղության կարիք կզգաք։ Իսկ ինչ է պետք դրա համար։ Ճիշտ է, սիրելի էակի ներկայությունը։ Օրը սկսեք եւ ավարտեք նրա հետ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Անձնական կյանքում փորձարկումներից մի վախեցեք։  Ճիշտ է, դրանք միգուցե սպասված արդյունքի չհանգեցնեն, բայց անպայման դրական ազդեցություն կթողնեն ձեր հարաբերությունների վրա։ Սիրելի էակը կսկսի ավելի վստահել ձեզ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հուլիսի 22-ին սիրելի անձնավորությունը անասելի երջանիկ կլինի, ինչը կուրախացնի նաեւ ձեզ, եթե իհարկե, ցանկանաք։ Իսկ ձեր ցանկությունն ու արձագանքը շատ կարեւոր կլինի նրա համար։ Ավելին, դուք պետք է սիրելիի երջանկությունն ավելի ամբողջական դարձնեք։

ՁԿՆԵՐ

Քնքուշ, բայց միեւնույն ժամանակ անկանխատեսելի եղեք այսօր։ Հենց դրանք կլինեն ձեր գրավչության բանալին։ Ավելին, հենց դրանց շնորհիվ հակառակ սեռի ներկայացուցիչները ավելի շատ ժամանակ եւ մեծ ուշադրություն կնվիրեն ձեզ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում