«Փաստ». Անլուրջ են համարում դիմակով եթեր դուրս գալու պարտադրանքը

Արխիվ 16-20

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արտերկրյա, հատկապես ռուսական լրատվամիջոցներում առնվազն տարօրինակ են որակում այն փաստը, որ հայաստանյան հեռուստաընկերությունների հաղորդավարները ստիպված են եթեր դուրս գալ դիմակներով: Թերթի հետ զրույցում ռուսաստանցի հայտնի լրագրողներից մեկն ասում էր, թե սկզբնական փուլում իրենց մոտ էլ է նման վիճակ եղել, սակայն շատ կարճ ժամանակ անց պատկան մարմինները հասկացել են, որ անհեթեթություն է դիմակով հաղորդում վարելը, հատկապես, երբ հաղորդավարը փաստացի միայնակ է (օպերատորները, որպես կանոն, առնվազն 3 մետր հեռու են լինում, իսկ ռեժիսորներն ու սպասարկող անձնակազմը այլ տարածքից են հետեւում):

Իսկ եթե նույնիսկ զրուցակից կա, ապա նրանց միջեւ հեռավորությունը հաստատ հնարավոր է ապահովել 1,5-2 մետրի միջակայքում: Մեր զրուցակցի խոսքով, իրենց ապշեցրել է, որ հայաստանյան երկու հեռուստաընկերություն տուգանվել է հաղորդավարի՝ եթերում դիմակ չկրելու պատճառով: Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե դա կարող է հոգեբանական նշանակություն ունենալ հանրության վրա՝ դիմակ կրելու եւ հակահամաճարակային կանոնները պահպանելու տեսանկյունից, թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային փորձագետները լուրջ չեն համարում:

Ի դեպ, հավելենք, որ այս օրերին լուրջ քննարկումներ են ընթանում նաեւ բացօթյա տարածքներում եւ անձնական օգտագործման մեքենաներում դիմակ կրելու պարտադրանքի նպատակահարմարության թեմայով: 

Ընդունելով հանրային փակ տարածքներում դիմակի անհրաժեշտությունը՝ շատերը կոչ են անում հանել դրսում եւ սեփական մեքենայում (ոչ տաքսիներում) ընտանիքի անդամների հետ երթեւեկելիս (կարող են փաստաթուղթ ստուգել) դիմակի պարտադրանքը: Երեկվանից առկա են նշյալ դեպքերում դիմակ կրելուց հրապարակային հրաժարումների մասին հայտարարություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում