Թրամփն ԱՄՆ-ում կորոնավիրուսի իրադրության վատթարացում Է կանխատեսում
Արխիվ 16-20ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը, հավանաբար, կվատթարանա, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ցավոք, հավանաբար, նախ ավելի վատ կլինի, մինչեւ իրավիճակը սկսի ավելի լավը դառնալ։ Ինձ դուր չի գալիս դա ասել, բայց այդպես է։ Նայեք, ամբողջ աշխարհում է միտումն այդպիսին»,- ասել է նա ։
Թրամփը նաեւ նշել է, որ չնայած վարակվածության մասով վիճակի վատթարացմանը, ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված բարդություններից մահացությունը շարունակում է նվազել: ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսային առաջատարն է՝ ավելի քան 140 հազար մահացած եւ վարակման ավելի քան 3,8 միլիոն դեպք:

