Սարսափից ճչացող մումիա. բացահայտվել է հնադարյան արքայադստեր հանկարծակի մահվան գաղտնիքը (լուսանկարներ)
Արխիվ 16-2019-րդ դարի վերջին Դեյր Էլ-Բահրիի գերեզմանային համալիրից հայտնաբերված «ճչացող կնոջ» մումիայի գաղտնիքը բացահայտվել է եգիպտագետներ Զահի Հավասայի եւ Սահար Սալիմայի կողմից: Կնոջ մահը վրա է հասել սրտի կաթվածից եւ տեղի է ունեցել հանկարծակի, գրում է «Ahram Online»-ը:
Գիտնականները ուսումնասիրել են մումիան համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով։ Պարզվել է, որ արքայադուստրն ունեցել է կորոնար անոթների աթերոսկլերոզ, ինչի պատճառով նրա մոտ սրտի կաթված է տեղի ունեցել։ Երբ մարմինը զմռսել են, նրա մահվան պահի դիրքը պահպանել են։
Մասնագետների խոսքով՝ կինը մեծ ցավ է զգացել, որն էլ պատճառ է դարձել, որ մումիայի մոտ լայն բացված է բերանը, իսկ դեմքը, կարծես, սարսափից խեղաթյուրված է:
Նաեւ հաջողվել է պարզել, որ «ճչացող կինը» մոտ 60 տարեկան է եղել, եւ նա տառապում էր մի քանի լուրջ հիվանդություններով։ Հավասայիի խոսքով՝ դին հայտնաբերել են մահից մի քանի ժամ անց։


