«Փաստ». Սահմանի թեժ օրերին ներքին թշնամանք հրահրողները իշխանության մի քանի ներկայացուցիչներ էին

Արխիվ 16-20

«Երբ սահմանին անհանգիստ է, երբ թշնամին պատերազմ է հրահրում, բնական է յուրաքանչյուրիս ցանկությունը՝ ներսում ունենալ միասնականություն, հաշտություն, հանդուրժողականություն: Թե՛ նախկինում, թե՛ վերջին օրերին մենք կարողացանք ապացուցել, որ հենց այդպես էլ կա: Մեծամասամբ: Բայց ոչ ամբողջությամբ: Ցավոք, առանձին դեպքերում հնարավոր չեղավ խուսափել ներքին ատելություն ու թշնամանք հրահրելու փորձերից: 

Ու շատ ավելի ցավալի է, որ ներքին օրակարգ առաջ բերող, ներքին թշնամիներ, «ներքին թուրքեր», դավաճաններ փնտրողների մեջ հիմնականում իշխանության մի քանի ներկայացուցիչներ ու, առավել ևս, իշխանամերձ որոշակի անհատներ էին: Օրինակ՝ ինչպես կարելի է բացատրել, որ պատգամավորը կարող է սպառնալ գլուխների վրայով անցնել, ատամներ ջարդել՝ հայ լինի, թե եզդի: Կամ՝ մեկ ուրիշը համարում է, որ «ներքին թշնամին» ավելի վտանգավոր է, քան արտաքինը: Երրորդը Ալիևի սանձարձակությունների մեջ... ներհայաստանյան հետք է փնտրում: Չորրորդը ներսում խրամատներ է փնտրում ու պատրաստվում հերոսաբար «քանդել» դրանք...

Իրականում նմանները, որոնք, որպես կանոն ներկայանում են որպես «հեղափոխության» ավելի մեծ պաշտպաններ, քան հենց Նիկոլ Փաշինյանը, ամենամեծ «արջի ծառայությունն» են մատուցում հենց Նիկոլ Փաշինյանին և օրվա իշխանություններին ընդհանրապես: Ոչ մի ընդդիմություն չի կարող այնքան մեծ վնաս հասցնել իշխանություններին ու նրանց վարկանիշին, որքան իրենց հավատարմությունն ապացուցելու ճանապարհին որևէ արժեքի, որևէ սրբության, որևէ «կարմիր գծի» առջև կանգ չառնողները՝ իշխանության միջից լինի, թե «կողքերից»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում