Կյանքիս ամենասեւ օրը. մահացել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրենի մայրը
Արխիվ 16-20Հանկարծամահ է եղել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի ավագանու նախկին անդամ Աննա Ասատրյանի մայրը՝ ՋՈՒԼԵՏԱ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ։
Այս մասին Ա. Ասատրյանը գրել է. «Կյանքիս ամենասեւ օրը՝ 21.07.2020. ես կորցրեցի թանկագին մայրիկիս...»:
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը՝ 18:00-ից Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ), վերջին հրաժեշտը՝ հուլիսի 23-ին, ժամը՝ 12:30-13:00 նույն տեղում։

